Մարտի 1-ի գործով ՄԻԵԴ-ի հրապարակված վճիռը կասկածի տակ է դնում 2008-ի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության գործողությունները: Այս մասին «Ա1+»-ին ասաց փաստաբան, մարդու իրավունքների հարցերով փորձագետ Արա Ղազարյանը:
«Սաղաթելյանի վճիռը համապարփակ, էնցիկլոպեդիկ բնույթի վճիռ է, այն կասկածի տակ է դնում մարտի 1-ի վաղ առավոտյան տեղի ունեցած ոստիկանության օպերացիան, արձանագրվել է նյութաիրավական խախտում, հաստատվել է, որ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ: Նշվում է, որ Եվրադատարանում կառավարությունը չի ներկայացրել մարտի 1-ի գործով որևէ հետաքննության արդյունք, իրենց փաստարկները հիմնված չէին մարտի 1-ի դեպքերով որևէ քննության վրա, այսինքն` այստեղ ուզում է ասել, որ քննություն ընդհանրապես չի իրականացվել:
Մարտահրավեր է այս վճիռը, այսինքն՝ ուղղակիորեն կամ անուղղակիորեն հիմնավորվեց, որ ոստիկանության օպերացիան անօրինական էր», – պարզաբանեց իրավաբանը:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: