Սեպտեմբերի 13-ին Էներգետիկ խարտիայի քարտուղարությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ու Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համատեղ, Հայաստանի մայրաքաղաք Երևանում կազմակերպել էր աշխատաժողով՝ տեղեկատվության փոխանակման նպատակով:
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր մշակել լավագույն փորձերի վրա հիմնված սկզբունքների ամբողջություն՝ շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվությունների անցկացման և էներգետիկայի ոլորտում միջգերատեսչական համակարգման նպատակով: Միջոցառումը կազմակերպվել էր EU4Energy («ԵՄ-ն էներգետիկայի համար») ծրագրի միջոցով ԵՄ-ի կողմից Հայաստանին ուղղված աջակցության շրջանակներում:
Միջոցառման ընթացքում արված առաջարկներից մեկն ուղղված էր Էներգետիկայի նախարարությանը, որպեսզի վերջինս կազմակերպի պարբերական հանդիպումներ պետական կառույցների ներկայացուցիչների, փորձագետների, հասարակական կազմակերպությունների և գործարար համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Մեկ այլ առաջարկության էությունը կայանում էր նրանում, որպեսզի շահագրգիռ կողմերը ներգրավվեն զրոյից նոր քաղաքականության և օրենսդրության մշակման գործընթացում:
EU4Energy ծրագրի շրջանակներում անցկացված միջոցառման վերջնական արդյունքը կլինի Հայաստանի էներգետիկայի ոլորտում շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվությունների անցկացման և միջգերատեսչական համակարգման լավագույն փորձերի վրա հիմնված սկզբունքների ամբողջության ձևակերպումն ու առաջարկումը: