2018թ. սեպտեմբերի 20-ին լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ս.թ. սեպտեմբերի 14-ին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Սողոմոն Մելքումյանը մի խումբ անձանց կողմից բռնության է ենթարկվել Ասկերանի շրջանի Շոշ գյուղում: Ըստ հրապարակման՝ տուժողը մեկ օր անց դիմել է հիվանդանոց, որտեղ նրան պատշաճ բուժսպասարկում չի ցուցաբերվել:
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ քննարկման ընթացակարգ է սկսել նշյալ միջադեպի առթիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ