Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր. ՀԴԿ

Սեպտեմբեր 20,2018 17:27

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցության

Նախագահության որոշումը

2018թ. սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու ընտրություններում

կուսակցության դիրքորոշման վերաբերյալ

 

Գնահատելով ժողովրդական շարժման ձեռք բերած հաջողությունները, նախկին արատավոր համակարգի փոխարինման փորձերը, կոռուպցիայի և կաշառակերության դեմ սկսված պայքարը, ընտրություններում բաց և թափանցիկ մրցակցային մթնոլորտ ձևավորելու, ընտրակաշառքի և ադմինիստրատիվ ռեսուրսի օգտագործումը բացառելու ցանկությունը, միաժամանակ փաստում ենք՝

  • Երևանի ավագանու ընտրություններում մասնակից ուժերի կողմից այդպես էլ չներկայացվեց մայրաքաղաքի՝ որպես առանձնահատուկ միավորի զարգացման ամբողջական ծրագիր:
  • Մայրաքաղաքի ընտրողների համար այդպես էլ անհայտ մնաց, թե ինչպիսի ծրագրեր ունեն ավագանու թեկնածուները Երևանը որպես Հայաստանի Հանրապետության զարգացումը կողմնորոշող ագլոմերացիա և ինչպիսի հիմնարար առաջարկություններով են նրանք հանդես գալու ՀՀ կառավարության առջև երկրում ժամանակակից գիտա-տեխնիկական ներուժը և մարդկային ռեսուրսը օգտագործելու առումով:
  • Դրա հետ մեկտեղ, մեր մտահոգությունն ենք հայտնում քարոզարշավի ընթացքում ձևավորված անհանդուրժողականության և սիրո բացակայության մթնոլորտից: Օրինակները հասու են բոլորին, շարադրելու կարիք չկա:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով ընտրություններին մասնակից մի շարք ուժերի հետ ունեցած գաղափարական տարաձայնությունները, նաև գիտակցելով, որ սոցիալական արդարության սկզբունքը և ազգային արժեհամակարգ պաշտպանող քաղաքական ուժերը հզորանալու և որոշիչ մրցակցություն ապահովելու համար պետք է միավորվեն և կուռ դաշինք ձևավորեն, ՀԴԿ-ն կոչ է անում իր կուսակից ընկերներին և կողմնակիցներին սեպտեմբերի 23-ին ձայն տալ այն քաղաքական ուժերի թեկնածուներին, որոնք գաղափարապես և իրենց դավանած արժեհամակարգով մոտ են մեր ծրագրերին: Դրանց թվում են ՝ «Հայք» կուսակցությունը (Գևորգ Հովսեփյան), «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը (Մանուել Գասպարյան), «Երևանի հանրություն» դաշինքը (Անահիտ Թարխանյան):

ՀԴԿ լրատվական ծառայություն

20.09.2018թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930