Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նախարարը չի պատժի սոցցանցերում հայհոյողներին. «Այդ կարծիքն արտահայտվել է ոչ աշխատանքային ժամերին»

Սեպտեմբեր 20,2018 16:49

Aravot.am-ը ՀՀ Սփյուռքի նախարարությունից հետաքրքրվեց` ինչպե՞ս է նախարար Մխիթար Հայրապետյանը վերաբերվում իր` ՔՊ անդամ այն աշխատակիցների պահվածքին, որոնք հայհոյախառն արտահայտություններ են անում սոցցանցերում, ինչպես այդ մասին լրագրողների հետ զրույցում բարձրաձայնել էր ԲՀԿ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը` մասնավորապես տալով Անուշ Լալայանի (լուսանկարում) անունը:

«Ինչպես հայտնի է, գործատուի և աշխատողի միջև աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են աշխատանքային օրենսդրությամբ: Աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերը լուծվում են աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմերին համապատասխան: Մեր դեպքում աշխատողի՝ քաղաքական ենթատեքստով արտահայտած կարծիքը չի կարող հանդիսանալ կարգապահական տույժի ենթարկելու, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրի լուծման օրինական հիմք, քանի որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու, որը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական մարմինների միջամտության տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը: Առավել եւս, որ այդ կարծիքն արտահայտվել է ոչ աշխատանքային ժամերին:

Այս առումով, քանի որ աշխատողի կարծիքը կապված չի եղել նախարարության գործառույթների, կատարած աշխատանքների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող քաղաքականության հետ, նրան կարգապահական տույժի ենթարկելու որևէ հիմք չեմ տեսնում:

Միևնույն ժամանակ, քանի որ նա հանդիսանում է մեր աշխատանքային թիմի մասը, և այսօրինակ մոտեցումները չեն համապատասխանում իմ աշխատանքային ոճին ու սկզբունքներին, նաև հաշվի առնելով ներկա իրավիճակը՝ ես հորդորել եմ բոլոր աշխատողներին զերծ մնալ որևէ քաղաքական և այլ թեմաներով վիրավորական ենթատեքստ պարունակող ելույթներից և գնահատականներից»,- Սփյուռքի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցեցին Սփյուռքի նախարարի պարզաբանումը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Կառավարութիւնում յայտուած երեխաները լաւ չեն պատկերացնում պետական ծառայութիւն հասկացութիւնը: Յուսով ենք՝ առաջիկայ ընտրութիւններից յետոյ այդ երեխաներից մի քանիսը տուն կը գնան:

    Յ.Գ. Եթէ մէկը հանրային միջավայրում իրեն պատշաճ պահել չգիտի, անում է գռեհիկ ու հայհոյախառն յայտարարութիւններ, նրան պիտի ցտեսութիւն յայտնենք: Եւ կապ չունի աշխատանքային ժամ էր, թէ ոչ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930