«Ռոբերտ Քոչարյանն ասում է`իմ ժամանակ լավ էի պահում: Ի՞նչ էր պահում, ոչ մի հատ բժշկական բան կար, ոչ էլ»,-այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող թիվ 1 տուն-ինտերնատում իրենց վրդովմունքը փոխանցեցին ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Երկրորդ նախագահի հարցազրույցը հեռուստացույցով են նայել ու վրդովվել:
Պատգամավորը եւ ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածուն թեեւ ծերանոց այցելեց քարոզարշավի ընթացքում եւ շրջանակում, բայց այցը վաղօրոք պլանավորված էր: Նա դատարկ ձեռքերով գնաց տուն-ինտերնատի բնակիչների մոտ, որպեսզի ընտրակաշառք բաժանելու մեղադրանքների չարժանանա: Բայց արձանագրեց առկա խնդիրները`դրանց մի մասին գոնե հետագայում լուծումներ գտնելու ակնկալիքով`անկախ ընտրությունների արդյունքներից: Տուն-ինտերնատի բնակիչներին էլ հորդորեց`քվեարկել այն թեկնածուի օգտին, ում հավատում եւ վստահում են:
Տարեցներին հետաքրքրում էին խորհրդային բանկերում դրված իրենց ավանդների եւ իրենց սոցիալական վիճակին վերաբերող հարցեր:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ