Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համենայնդեպս, մեր երկրում սերնդապղծությունը չի սկսվում եւ ավարտվում Հայկ Մարությանի ֆիլմերով». Լուսինե Բադալյան

Սեպտեմբեր 20,2018 16:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավներին, ներկայացնելով քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին, նշում է, որ նա ինչ ունեցվածք ունի, ինչքան տուն ունի, իր արդար քրտինքով է վաստակել, հաջողված ֆիլմեր է ստեղծել, արդյունքի է հասել, հետեւաբար կարող է լավ օրինակ լինել մյուս երեւանցիների համար:

Սակայն Մարությանի ընդդիմախոսներն ասում են, որ Մարությանը քաղաքապետ լինելու համար ամենակարեւոր հմտությունը չունի՝ քաղաքային տնտեսությունից չի հասկանում, հեռու է: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Երեւանի ավագանու ընտրություններում առաջադրված «Իմ քայլը» դաշինքի թեկնածու Լուսինե Բադալյանն ասաց. «Ես կհարցնեի՝ իսկ իրենք քաղաքային տնտեսության մասնագե՞տ են, թե՞ ոչ: Համենայնդեպս ես թեկնածուների մեջ չեմ ճանաչում որեւէ մեկին, ով քաղաքային տնտեսության մասնագետ է, քիչ թե շատ Արարատ Զուրաբյանն է, որ Կենտրոնի թաղապետ է եղել, պատկերացում ունի կառավարման, չնայած էլի կարելի է ե՛ւ գոհ լինել, ե՛ւ դժգոհ լինել: Բայց կարծում եմ, որ Արարատ Զուրաբյանից բացի, որեւիցե մեկն իրավունք չունի Հայկ Մարությանին մեղադրել քաղաքային տնտեսության ոչ մասնագետ լինելու մեջ, մի քիչ նորմալ չի»:

Քաղաքապետի ԲՀԿ թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, որպես կինոգետ, ասել էր, որ Հայկ Մարությանի ֆիլմերը սերնդապղծություն են, հատկապես նա խոսել էր «Սուպեր մամայի» մասին: Մեր հարցին՝ դուք համաձա՞յն եք դրա հետ՝ Լուսինե Բադալյանը պատասխանեց. «Այս կյանքում ամեն ինչ հարաբերական է ու շատ հեշտ է քննադատել, բայց միեւնույն ժամանակ ե՛ւ այդ ֆիլմերի վաճառքները, ե՛ւ դրանց դիտողականությունը ցույց է տալիս, որ այդ ֆիլմերը մեծ հաճույքով դիտել են բոլորը, եթե ոչ բոլորը, համենայնդեպս, գրեթե բոլորը: Լինում են մարդիկ, որ անընդհատ տարբերվելու համար սիրում են շատ խիստ որակումներ տալ: Հիմա եթե Հայկ Մարությանի ֆիլմերն ինձ դուր չեն եկել, ես դրանք կամ չեմ դիտում, կամ ուղղակի չեմ խոսում դրանց մասին»:

Ինչ վերաբերում է նրան՝ սերնդապղծություն են դրանք, թե ոչ, ըստ Լուսինե Բադալյանի, «Համենայնդեպս, մեր երկրում սերնդապղծությունը չի սկսվում եւ ավարտվում Հայկ Մարությանի ֆիլմերով»:

Նա ասաց, որ Հայկ Մարությանին մեղադրել սերնդապղծության մեջ ծիծաղելի է, մարդն ունի ընտրելու հնարավորություն՝ «կա պրոդուկտ, որը քեզ կամ դուր է գալիս, կամ դուր չի գալիս, փաստը ցույց է տալիս, որ այդ պրոդուկտն ունի պահանջարկ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Nairi says:

    Մարդն ընտրելու իրավունք ունի,անշուշտ,եթե կա ընտրություն։Իսկ մեր դեպքում ընտրությունը վատի ու շատ վատի մեջ է։Իսկ մարդիկ,երբ ասում են,որ այդ աղբը չեն նայում,միշտ չէ,որ ասում են տարբերվելու համար։Պատկերացրեք,կան մարդիկ,որ իսկապես չեն նայում։Ես չէ,որ ձեզ պիտի բացատրեմ,թե ինչի է բերում այդօրինակ արտադրանքը։Հարգանքներիս հավաստիքը։

  2. vardan vardanyan says:

    Հարգելի Լուսինե, բոլորս էլ գիտենք, որ «ֆորմալ» արդարացեւմներն ու բացատրությունները հենց այդպիսին են՝ ձևական: Դրանց շնորհիվ միայն ժամանակ կարելի է շահել կամ կախված միջավայրից, երբեմն նաև շեղել: Բայց Դուք հո լրջորեն չեք հավատում, որ եթե «Համենայնդեպս, մեր երկրում սերնդապղծությունը չի սկսվում եւ ավարտվում Հայկ Մարությանի ֆիլմերով», ապա դրանից հետևում է, որ նա կարող է քաղաքապետ լինել: Նաև հասկանում եք, որ այդ մեջբերումից կարող է հետևել, որ այդ ֆիլմերը գոնե միջանկյալ՝ սերնդապղծություն են: Անձամբ ինձ համար այդ բոլորը հեչ, Խնդիրն ուրիշ տեղ է՝ թեկնածուն տգետ է ու ցավոք ենթակա չէ ուսուցման: Հ.Գ. Անձամբ Ձեզ համար ափսոսում ենք՝ շատերը: Դուք էլ չդիմացաք գայթակղությանը: Լինել լրագրող Լուսինե Բադալյան ու դառնալ «հայկոյի» ավագանի: Ինչպիսի՜ անկում:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930