Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր թիմում առանց պետհամարանիշի երթեւեկողներ չկան». «Լույս»-ի քաղաքապետի թեկնածու

Սեպտեմբեր 20,2018 16:05

«Միայն կարող եմ ասել, որ առանց պետհամարանիշի երթեւեկել չի կարելի: Ինքս չեմ տեսել, բայց գուցե կան փաստեր, որ մարդիկ երթեւեկում են առանց պետհամարանիշերի»,-«Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանը, թե հեղափոխության որոշ աջակիցներ մտածում են, թե իրենց կարելի է, օրինակ, առանց պետհամարանիշերի երթեւեկել, ասաց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները մասնակցում են «Լույս» դաշինքով:

«Մեր թիմում առանց պետհամարանիշի երթեւեկող մարդիկ չկան: Ինձ համար նորություն է այդ խնդիրը: Կան մեքենաներ, որոնց վրա իմ պաստառն է, կան մեքենաներ, որոնց վրայից պատռել են իմ պաստառը, բայց չկա դեպք, երբ համարանիշը բացակայում է»,-նշեց Արտակ Զեյնալյանը:

Քարոզարշավն ամփոփելով՝ նա նկատեց. «Ցանկալի կլիներ, որ ընտրարշավն անցկացվեր առանց սեւ PR-ի եւ առանց վարկաբեկիչ նյութերի փնտրտուքի եւ հրապարակման: Դա ստվերում է քարոզարշավի նպատակը»:

Անդրադառնալով Aravot.am-ի հրապարակմանը, որում արձանագրված է «Լույս»-ի քարոզչական պաստառով մեկ այլ կուսակցության պաստառը փակելու փաստը, Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ դատապարտում է այդ երեւույթը. «Դատապարտում եմ նաեւ այն փաստը, որ պատռել են «Իմ քայլը» դաշինքի քարոզչական պաստառը: Երեկ եմ դա տեսել՝ Շենգավիթում: Դա մենք չենք արել, եւ ես խաղաղության կոչ եմ անում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930