Լրահոս
Օրվա լրահոսը

«Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին համայն հայության եւ Երեւանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ». Նաիրա Զոհրաբյան

Սեպտեմբեր 20,2018 15:57

«Իշխող կուսակցության թեկնածուն իրեն պահեց Տարոն Մարգարյանի նման`բարուրային պայմաններում`ոչ հարցազրույց, ոչ ուղիղ եթեր, ոչ բանավեճ…»,- այսօր լրագրողների հետ զրույցում, ամփոփելով քարոզարշավն`ասաց Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Պետրոս Ղազարյանը: Քարոզարշավի ամենադրական կողմը ավագանու թեկնածուն համարում է այն, որ ընտրակաշառք չբաժանվեց եւ բոլոր փորձերը`ԲՀԿ-ին այդ պիտակը փաթաթելու, ավարտվեցին ոչնչով:

ԲՀԿ-ի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն էլ տարակուսանք հայտնեց համացանցում հայտնված այն տեսագրությունների մասով, որոնք ներկայացվում էին իբրեւ ահազանգ`ԲՀԿ-ի`ընտրակաշառք բաժանելու մասին: Նա ուշադրություն հրավիրեց՝ ընտրակաշառքի ռոլիկների վրա, որ այդ մարդիկ «դուբլյոնկայով» էին 40 աստիճան շոգին:

«Ընտրակաշառքի մասին են խոսում, բայց ընտրություններից երկու օր առաջ կառավարությունը հանրապետության տաքսիստներին ազատեց հարկերից: Բոլորս էլ հասկանում ենք, չէ՞, որ սա երկար չի մնալու, որ խնդիրը չի լուծվել, հասկանում ենք, որ սոցիալական վճարները պետք է հստակեցնել, բայց հապշտապ դա անելը բերելու են նրան, որ այդ խնդիրները հետո շատ ավելի վատ ձեւով են լուծվելու»,- շարունակեց Պետրոս Ղազարյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ մի զավեշտալի դեպք պատմեց, թե ինչու էին իրենց կուսակցության երկու անդամների հրավիրել Զեյթունի ոստիկանության բաժանմունք: Ահազանգ հնչեցրած կնոջը, պարզվում է, դուր չի եկել այն, որ այդ մարդիկ ԲՀԿ-ի նախընտրական բուկլետներ են բաժանում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Տիկին Զոհրաբյանը նաեւ հակընդդեմ ահազանգ հնչեցրեց. երեկ Կենտրոնում տարբեր երիտասարդներ բացել են երթուղայինների դռները եւ ասել`«ընտրելով ԲՀԿ-ին ընտրում եք Քոչարյանին»:

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ի՞նչ կանեք, եթե քաղաքապետ ընտրվի Հայկ Մարությանը: «Կշնորհավորեմ Նիկոլ Փաշինյանին համայն հայության եւ Երեւանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ»,- պատասխանեց Նաիրա Զոհրաբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930