Ծրագրային եւ գաղափարական պայքարը քարոզարշավում պասիվ էր, բայց 23-ը կվերջանա եւ երեւանցին կմնա իր խնդիրներ հետ: Այսօր ամփոփելով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ-ական փոխխոսնակ Միքայել Մելքումյանը: ԲՀԿ-ն այսօր լրագրողներին ներկայացրեց առաջիկա ընտրություններում իր ծրագիրը : «Մենք նաև ասել ենք, որ այդ ծրագրերն իրականացնելու ռեալ հնարավորություն ունենք»:
Աղբահանության եւ աղբավերամշակման իր ծրագրով ԲՀԿ-ն նախատեսում է. «Մենք այսօր ունենք խայտառակ վիճակ, «Սանիտեքի»՝ որպես օպերատորի մասնակցություն, որը բարձիթողի վիճակում է։ Աղբավայրերում աղբն այնքան շատ է, որ դրանք վերածվել են հանքավայրերի, ինչը խայտառակություն է։ Մենք առաջարկում ենք ներդրումային ծրագիր, որի դեպքում ներդրողը պատրաստ է 90 մլն դոլար ներդնել՝ մասամբ ներգրավելով նաև Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկի միջոցները։ Երևանում այսօր հավաքվում է տարեկան 500-550 հազար տոննա կենցաղային թափոն, ինչը լիովին բավարար է, որ այդ խոշոր նախագիծն աշխատի, որպեսզի ոչ միայն այդ մեթանի արտանետումը կանխվի, այլև դրանից ստացվի էներգիա։ Երևանյան աղբն իր կառուցվածքով ավելի բարձր օրգանական կշիռ ունի, այսինքն՝ դրանից լավ պարարտանյութ է ստացվում»։
ԲՀԿ-ի հաջորդ ծրագիրը վերաբերվում է մայրաքաղաքի տրանսպորտին: ԲՀԿ-ն նախատեսում է Երեւանում էկոլոգիապես մաքուր տրանսպորտ. «Նորից բերել ու ներդնել գազով կամ դիզվառելիքով աշխատող ավտոբուսները, նշանակում է՝ ոչ մի բանի մեջ ներդրում չանել։ Այսօր ունենք շուրջ 1450 միկրոավտոբուս, որը սպասարկում է մոտ 69 գծատերի ընկերություն, և ունենք 600-ից ավելի միջին տարողության ավտոբուս։ Լուծման բանալին խոշոր ուղևորատար ավտոբուսների ներմուծումն է, հստակ կանգառներ ու ժամանակացույց պետք է լինի, սակավ շարժունակություն ունեցող քաղաքացիների համար հատուկ կահավորված վերելակներով են այդ ավտոբուսները։ Մեկ ժամ տոմսն ուժի մեջ է լինելու, որ մի տրանսպորտային միջոցից տեղափոխվես մյուսը»։
Մանրամասները`տեսանյութում
ԲՀԿ-ի նախընտրական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանն էլ հավելեց, ներդրումային փաթեթները բանակցված են: Դրանց արդյունքում նախատեսվում է նաեւ աշխատատեղերի բացում: «Մինչև երևանցու սոցիալական խնդիրները չլուծվեն, պաթետիկ հայտարարությունները մնալու են հռետորաբանության ժանրի գոհարներ։ Հնարավոր է լինելու՝ առանց մեկ լումա ներդնելու, 30 տարի մարման ժամկետով, ամսական վճարելով ընդամենը 150 դոլար՝ ստանալ 60-70 քմ ամբողջապես վերանորոգված բնակարան Երևանում»,- կարծում է Նաիրա Զոհրաբյանը։
ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Արման Աբովյանն էլ քարոզարշավային իր վերջին կոչը արեց`«կատաղի ատելության մթնոլորտը» վերջապես թողնել:
Մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ