Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը արծվաշենցիներին առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպել իրեն

Սեպտեմբեր 20,2018 14:57

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքելով Կառավարության առջեւ բողոքի ցույցի եկած Արծվաշենի փախստականներին, դուրս եկավ՝ լսելու նրանց հուզող խնդիրը: Արծվաշենի նախկին բնակիչները, որոնց բնակավայրն այժմ գտնվում է ադրբեջանական հատվածում, պահանջում իրենց համար կառավարության 2009 թվականի որոշումով հատկացված փոխհատուցումը: Նրանց մեծ մասն այժմ բնակվում է Ճամբարակում եւ ինչպես նրանք էին նշում, ապրելու համար անբարենպաստ պայմաններում:

Վարչապետը առաջարկեց հոկտեմբերի 2-ին հանդիպում կազմակերպել: «Առաջարկում եմ ձեւավորել հինգ հոգուց բաղկացած խումբ եւ հանդիպել ինձ»,- ասաց վարչապետը:

Ի դեպ, կրքերն այնքան էին բորբոքվել, որ մինչ վարչապետի իջնելը ցուցարարները փորձել են մուտք գործել ՀՀ կառավարության շենք:

Այն հարցին, թե ցուցարարներն այսօր թակում էին կառավարության շենքի դռներն ու փորձում ներս մտնել, վարչապետը պատասխանեց. «Իրենց դուռն է, կուզեն կխփեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930