Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի նախարար. «սելֆիի ժամի» նպատակն է ցույց տալ, որ հասարակական-քաղաքական գործիչների եւ քաղաքացիների միջեւ չկա որեւէ դիստանցիա

Սեպտեմբեր 20,2018 14:45

«Նախաձեռնությունը մշակույթի նախարարության ցանկում չէ, մեր նախաձեռնությունների ցանկում են մտնում երաժշտական-թատերական բնագավառին վերաբերող միջոցառումները, որոնք կտեսնեք: Ինչ վերաբերում է «սելֆիին», ապա նոր Հայաստանում, նոր իրավիճակում խնդիրը դրված է ոչ թե լուսանկարվելը, այլ՝ ցույց տալ, որ հասարակական, հանրային, քաղաքական գործիչների եւ քաղաքացիների միջեւ չկա որեւէ դիստանցիա, չկա որեւէ պատնեշ, չկա անհասանելիության սկզբունքը»,-այսպես բացատրեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը՝ այսօր պատասխանելով հարցին, թե «սելֆիի ժամ» նախաձեռնությունը արժանացել է քննադատությունների:

Հարցին, թե ո՞ւմ հետ են շփվելու, «սելֆի» անելու, տիկին Մակունցը պատասխանեց՝ առաջարկը բաց էր, որպեսզի հասարակական գործիչները, մշակույթի եւ քաղաքական գործիչները միանան:
Հարցին էլ, թե արձագանքողներ եղե՞լ են, ի պատասխան նախարարն ասաց՝ տեղյակ չէ, քանի որ չի կոորդինացնում այդ հարցը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Դիստանցիա չի, «դիսթընս» է։
    Հայերէն սովորիր,, 😊

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930