Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարարն ահազանգեր ստացել է, որ ուսուցիչները քարոզչություն են անում, բայց փաստեր չունի

Սեպտեմբեր 20,2018 14:32

Կրրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր կառավարությունում լրագրողներին ասաց, որ նախընտրական շրջանում ահազանգեր կան, որ Երեւանի որոշ դպրոցներում ուսուցիչները քարոզչություն են անում այս կամ այն ուժի օգտին:

«Մենք ունեցել ենք լուրեր, խոսակցություններ, բոլոր այդ ուղղություններով անմիջապես միջոցներ ենք ձեռնարկել: Իհարկե, եթե ուղիղ, որեւէ մեկը՝ կամ ծնողը, ուսուցիչը չի գալիս ասում՝ այ այս տնօրենը կամ ուսուցիչը հորդորում է այս մարդու համար քվեարկել կամ ցուցակներ են հավաքում, մենք չենք կարող ուղիղ մեղադրանք ներկայացնել տվյալ տնօրենին կամ ուսուցչին: Ես ունեմ երկու-երեք դեպք: Տնօրենին զգուշացվել է: Իմ ասածն այն է, որ չես կարող ուսուցչին մեղադրանք ներկայացնել, որ ուղիղ բողոքը չկա»,- ասաց Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ մանրամասներ չի կարող հաղորդել, քանի որ հստակ փաստեր չկան:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Այոոո…նոր սերունդ կրթող,դաստիարակող ուսուցիչը ,,ձայնազուրկ,,է,նա կարծիք ունենալ չի կարող….

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930