Կառավարության նիստից հետո, այսօր կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պատասխանելով հարցին, թե մամուլում նրա պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառվում, ի պատասխան ասաց, այդ մասին արդեն մեկնաբանություն արել է: Այն դիտարկմանը, թե այսօր էլ է լուր եղել այդ մասին, պարոն Հարությունյանն ասաց՝ բարեւեք լուր գրողին: Հարցին, թե ասում են՝ չեք արդարացնում սպասումները, ձեր կարծիքով ինչ-որ բան ձախողե՞լ եք այս ընթացքում, ԿԳ նախարարը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սա այն ոլորտն է, որտեղ արդյունքները երեւում են մեկ-երկու տարի հետո»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ