Լրահոս
Օրվա լրահոսը

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը

Սեպտեմբեր 20,2018 14:01

Փարիզի վերաքննիչ դատարանը մերժել է Ադրբեջանի կառավարության բողոքը, որով վերջինս պահանջում էր բեկանել առաջին ատյանի դատարանի՝ Ադրբեջանը բռնապետություն անվանած ֆրանսիացի լրագրողների վերաբերյալ որոշումը: Նախորդ տարվա նոյեմբերին Փարիզի առաջին ատյանի դատարանը անընդունելի էր համարել Ադրբեջանի կառավարության հայցը, որով վերջինս լրագրողներին մեղադրել էր Ադրբեջանին վարկաբեկելու մեջ։ Այնուհետև Ադրբեջանը դիմել էր Փարիզի վերաքննիչ դատարան:

Նշենք, որ France 2 հեռուստաընկերության լրագրողներ Էլիզ Լյուսեն և Լորան Ռիշարը լուսաբանել էին Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդի այցերն Ադրբեջան և Ղազախստան: 2015-ի սեպտեմբերին հեռարձակված հաղորդման մեջ նրանք Ադրբեջանի իշխանությունը բնորոշել էին որպես աշխարհի ամենադաժան բռնապետություններից մեկը:

Ադրբեջանի կառավարությունը նրանց դեմ հայց էր ներկայացրել Փարիզի դատարան՝ լրագրողներին մեղադրելով Ադրբեջանին վարկաբեկելու և զրպարտելու մեջ։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930