ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գեթեմյութերը կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ջանքեր ներդնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործում, հաղորդում է Interfax.az-ը:
«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը և կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի կառավարություններին ջանքեր ներդնել հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- Բաքվում լրագրողներին ասել է Գեթեմյուլլերը՝ ընդգծելով հակամարտության լուծման կարևորությունը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ