Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեֆորմիստների թեկնածուն` կռունկով իջնելու մասին. «Շոուի նման ստացվեց, երեխաներն ուրախացան»

Սեպտեմբեր 20,2018 13:32

Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանը քարոզարշավի շրջանակում վերամբարձ կռունկով է իջել «Դվին» հյուրանոցի շինհրապարակ:

Aravot.am-ը հիշեցնելով, որ ժամանակին ՔՊ առաջնորդ Նիկոլ Փաշինյանն էլ կտուրներն էր բարձրանում, նրանից հետաքրքրվեց` վերեւից իջնելն ինչ-որ խորհուրդ ունի՞ իր մեջ:

«Բացարձակ որեւէ խորհուրդ չկար դրա մեջ, քանի որ մասնագիտությամբ ռեժիսոր եմ, ուղղակի մտածեցինք որեւէ հետաքրքիր բան անել հանդիսատեսի համար, էֆեկտով ինչ-որ բան` հայտնվելու իմաստով: Ես եւ պարոն Աշոտ Ալեքսանյանը, որը «Դվին» հյուրանոցի առաջին ճարտարապետներից մեկն էր, որպես հնի ու նորի համախմբվածություն, որոշեցինք վերեւից իջնել: Պարոն Ալեքսանյանն էլ շատ ոգեւորվեց դրանից, ես էլ չմերժեցի: Ուղղակի մտածեցինք հիշվող բան անել, շոուի նման ստացվեց, մարդկանց համար հաճելի բան արեցինք, երեխաներն ուրախացան, հարցեր էին տալիս, թե բարձրության վրա ոնց էր…Սա էր ամբողջը, ուրիշ բան չկար»,-ասաց Արտակ Ավետյանը:

Հարցրինք` հնարավո՞ր է առաջիկա հանդիպումն էլ թատերականացված լինի, Արտակ Ավետյանը բացասական պատասխան տվեց. «Արդեն շոուի տարրեր չեն լինի, հաջորդ հանդիպումը շենգավիթցիների հետ է` իրենց խնդրանքով»:

Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչպես է գնահատում քարոզարշավի ընթացքը: Արտակ Ավետյանն ասաց, որ վերջին օրերին առկա բացասական դրսեւորումներին ամենեւին կողմ չէ. «Դրանով մեր թշնամիներին ենք ուրախացնում: Ինձ թվում էր քաղաքապետի ընտրությունը պետք է ավելի հանգիստ, հանդարտ ձեւով լիներ, մինչդեռ արհեստականորեն թեժացավ, ինչի կարիքը չկար, անկախ կուսակցական պատկանելությունից բոլորս հայ ենք, մի ազգից ենք: Ինչ վերաբերում է իմ քարոզարշավին, ես գոհ եմ…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930