Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Լուծումը բանակցություններն են». Զեյնալյանը հաստատում է՝ իրենք կողմ են նոր խորհրդարան ձեւավորելուն

Սեպտեմբեր 20,2018 13:22

«Երեւանի ավագանու ընտրություններն առաջիկայում սպասվելիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախերգանքն են, դա բնական է: Դրանցով նշմարվելու է ապագա քաղաքական պատկերը, չէ՞ որ Երեւանում կենտրոնացած է ՀՀ բնակչության մոտ կեսը»,-Հոդված 3» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու, արդարադատության գործող նախարար Արտակ Զեյնալյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն նկատառմանը, որ որոշ քաղաքական ուժեր տարակուսում են՝ ապագայում ԱԺ-ում քվեարկելո՞ւ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օգտին, թե ոչ, Արտակ Զեյնալյանը նախ նշեց. «ՀՀ-ում առկա է քաղաքական ճգնաժամ, քանի որ ԱԺ-ն, ի տարբերություն կառավարության, չի արտահայտում ժողովրդի քաղաքական կամքը»:

Արտակ Զեյնալյանը «Լույս» դաշինքի անունից հայտարարեց, որ ՀՀ-ում պետք է անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ. «Խոսքը հետեւյալի մասին է: ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի հետ պետք է գալ ամենաարդյունավետ բանակցությունների: Դրանք են ԱԺ ընտրություններին հասնելու նախադրյալները: Իսկ մինչ այդ պետք է Ընտրական օրենսգրքում փոփոխություններն ամբողջացվեն, որպեսզի ապահովվի ընտրությունների արդյունավետ անցկացումը»:

Արտակ Զեյնալյանը կրկին շեշտեց, որ քաղաքական ուժերը լուծումները պետք է գտնեն միասին՝ բանակցությունների ճանապարհով:

https://www.youtube.com/watch?v=OdOqWo2c6Lg 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930