Արցախում վաղ առավոտից բողոքի ցույց են իրականացնում մի խումբ երիտասարդներ և որոշ համայնքների բնակիչներ փակելով Շոշ գյուղից դեպի Հադրութ տանող ճանապարհը:
Արցախում սեպտեմբերի 14-ին հերթական միջադեպն է գրանցվել, այս անգամ Արցախի զինկոմիսար Մխիթար Ավշարյանի մասնակցությամբ: Բողոքի ցույցի մասնակիցները մեզ մանրամասնեցին, որ սեպտեմբերի 14-ին շինարարության նպատակով Արցախի Շոշ գյուղի մի հատվածում՝ ճանապարհի վրա, կայանված է եղել էքսկավատոր։ Նույն ճանապարհին է մոտեցել նաև Արցախի զինկոմիսարը և հորդորել է էքսկավատորի վարորդին շտապ բացել ճանապարհը, քանի որ իր մեքենան է անցնելու։ Վարորդ Սողոմոն Մելքոնյանը խնդրել է կողքի ճանապարհով անցնել, քանի որ այդ պահին աշխատում էր, բայց զինկոմիսարը վրդովվել է և ասել է. «Կարո՞ղ է գիտեք սա Հայաստանն է, ու Նիկոլ Փաշինյանն էլ էստեղ է, որ ճանապարհ եք փակում։ Մոռացեք, սա Արցախն է ու էն ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում», -նշում են բողոքի ցույցի մասնակիցները:
Նույն օրը երեկոյան, էքսկավատորի վարորդին են զանգահարում ինչ-որ անձինք և դուրս են հրավիրում: Զինկոմիսարի տղան և Արցախի ԱԱԾ մի քանի ծառայողներ: Վարորդին բարևելուց հետո նրան հարվածում են նախ բութ գործիքով, ապա քաշքշում են և հարվածներ հասցնելով գցում են գետնին ու շարունակում ծեծել: Առաջին օրը վարորդը՝ Սողոմոն Մելքոնյանը չի կարողացել դիմել բժշկի, երկրորդ օրն է դիմել։ Հիվանդանոցում սակայն նրան գրեթե անտեսել են:
Կատարվածի մասին տեղեկություններ են ստացել Արցախի երիտասարդները և որոշել են բողոքի ցույց իրականացնել, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել զինկոմիսարի որդուն և ԱԱԾ ծառայողներին, իսկ զինկոմիսարին ազատել աշխատանքից:
Բողոքի ցույցը չի լուսաբանվել Արցախի և ոչ մի լրատվամիջոցի կողմից: Արցախցիները ակնկալում են հայաստանյան լրատվամիջոցների կողմից հարցի ակտիվ լուսաբանում։
https://www.facebook.com/1248735831819952/videos/329832987766201/
«Սասնա ծռերի» մամուլի հաղորդագրություն
Նկարում Մխիթար Ավշարյանն է
«Ինչ հնարավոր է Հայաստանում, հնարավոր չէ Արցախում»:
Կան մարդիկ որ զարմանում են այդ արտահայտության վրա:Ինչ կա զարմանալու կամ դա ինչ նորություն է Արցախի կլանի վերաբերյալ:Նրանք միշտ էլ արել են այն ինչ որ կամեցել են: Իսկ երբ ՀՀ-ից, թեկույզ լինի նախագահ՝ փորձել են միջամտել ցանկացած հարցի լուծման, Արցախցին սպառնացել է զինված ջոկատներ մտցնել Հայաստան:Ժիրայր Սեֆիլյանի եվ իր խմբի ջարդը Արցախցին կատարեց շատ մեծ հաճույքով իսկ նրանցից ինչ որ մեկը պատասխան տվեց,իհարկե ոչ:Հայաստանն Արցախի համար եղած կամ չեղծ մի հաշիվ է:Միայն նրանց հետաքրքրում է ժամանակին օգնությունն ու փողը տեղ հասնի ու մեր երիտասարդները զոհվեն սահմանին,բայց արցախցին Ռուսաստանում բիզնեսով է զբաղված:
Հարց է ծագում ինչու է սահմանին, մեծամասնությունը զոհվում մեր երեխանները:
ՀԱՅԱՍՏԱՆԸ քանդեցիք, անցել եք Արցախին: Գետինը մտնեք, դավաճաններ: Արցախցիներ, էդ սորոսոտներին դուրս շպրտեք