Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Թարխանյան. «Ես, ճիշտն ասած, պարզապես հիասթափված եմ այն իրավիճակից, որ տեղի է ունենում վերջին օրերին». «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 20,2018 12:23

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցն է Երեւանի ավագանու ընտրություններում «Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անահիտ Թարխանյանը։

– Տիկին Թարխանյան, Երեւանի ավագանու ընտրություններին քիչ ժամանակ է մնացել, եւ քարոզարշավային վերջին օրերը լարված են ընթանում։ Սպասո՞ւմ էիք, որ նման սրացումներ կլինեն։

– Իհարկե, ոչ։ Մենք պատկերացնում էինք, որ դա կլինի ընտրություն Երեւան քաղաքի ապագա կառավարման մարմնի ձեւավորման համար, քաղաքապետի ընտրություն։ Իսկ ի՞նչ է նշանակում քաղաքապետ եւ ավագանի, մի քանի անգամ արտահայտվել եմ, դրանք ադմինիստրատիվ պաշտոններ են եւ պարտավորություններ են, որոնք պետք է իրականացնեն։

Մենք ի սկզբանե քաղաքական ուժերի մասնակցությունը չէինք ողջունում որպես Երեւանի հանրության ներկայացուցիչ, բայց ստիպված էինք ընդունել ու համակերպվել։ Մենք ենթադրում էինք, որ թավշյա հեղափոխությունից հետո քաղաքական ուժերն այլ վերաբերմունք կցուցաբերեն Երեւանի քաղաքապետի ընտրություններին եւ կմասնակցեն ոչ թե որպես քաղաքական ուժեր, այլ ուժեր, որոնք ներկայացնում են մասնագետներին։ Բայց դրա փոխարեն մենք ստացանք լարված քաղաքական պայքար, մի կողմը վստահության հանրաքվեի հարց է դնում, մյուս կողմից տարբեր մեղադրանքներ են հնչում։ Ես, ճիշտն ասած, պարզապես հիասթափված եմ այն իրավիճակից, որ տեղի է ունենում վերջին օրերին, երբ մոռացվել են քաղաքի խնդիրները եւ քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք պետք է քննարկվեր խորհրդարանում։

– Ստացվում է դուք՝ որպես «Երեւանի հանրություն» դաշինքի քաղաքապետի թեկնածու, ձեռնպա՞հ եք մնում այս իրավիճակում։ Թեժ պայքարին չե՞ք մասնակցում;

– Միանշանակ մենք փորձում ենք հեռու մնալ այս բոլոր խնդիրներից, դա մեր լիազորությունը չէ, դա մեր նպատակը չէ։ Մեր նպատակը երեւանցիներին մեր մասնագիտական փորձն ու տեսլականը ներկայացնելն է եւ մեր փորձից ելնելով՝ ներկայացնելը, թե ինչպես հնարավոր կլինի դրանք լուծել։

Զրուցեց Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930