Լրահոս
Օրվա լրահոսը

Որպես բողոք 21 ծառի հատելու գործը արագ հասավ դատարան

Սեպտեմբեր 20,2018 11:56

Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Շահեն Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի ծառահատումները կանխարգելուն ուղղված միջոցառումների հանդեպ իր բողոքն արտահայտելու նպատակով 2018թ. օգոստոսի լույս 13-ի գիշերը կազմակերպել է համագյուղացի Դավիթ Հովհաննիսյանի օժանդակությամբ, նույն գյուղի բնակիչներ Գեւորգ Բաբինյանի եւ Վալարիկ Թամամյանի կողմից նախնական համաձայնությամբ, նշված ժամանակահատվածում, բնության հատուկ պահպանվող տարածք համարվող «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 9-րդ եւ 11-րդ պահաբաժիններում 21 հատ տարբեր տեսակի ծառերի ապօրինի հատումը `պետությանը պատճառելով 2 միլիոն 567 հազար 500 դրամի վնաս:

Ըստ մեղադրական եզրակացության` ապօրինի ծառահատումներին Դ. Հովհաննիսյանի օժանդակությունը եղել է այն, որ նա բենզասղոցը դեպքի վայր է հասցրել եւ էլեկտրական լամպերով անտառը լուսավորել է:

Շ. Մանուչարյանին եւ Դ. Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-296 հոդվածի 3-րդ մասով («Հանցակցությունը ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատմանը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»), Գ. Բաբինյանին եւ Վ. Թամամյանին`296 հոդվածի 3-րդ մասով («Ծառերի, թփերի եւ բուսածածկի ապօրինի հատումը, որը կատարվել է խոշոր վնաս պատճառելով»): Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը սույն քրեական գործը վարույթ է ընդունել օգոստոսի 31-ին, դատաքննության առաջին նիստը կայացել է սեպտեմբերի 18-ին:

Ապօրինի ծառահատումից ընդամենը 18 օր հետո քրեական գործի նախաքննությունն ավարտվել է եւ այն ուղարկվել է դատարան: Նման արագությունը կարող է բացատրվել այն բանով, որ այդ ծառահատումն իրականացվել է որպես ապօրինի ծառահատումները կանխարգելող միջոցառումների դեմ բողոքի գործողություն:

Օգոստոսի 11-ին Հաղարծինում շուքով նշվեց գյուղի 200-ամյակը, տոնական միջոցառմանը մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա իր ելույթում ասաց, որ շատ դժվար ժամանակներ Տավուշի մարզի բնակիչները դիմակայել են անտառ հատելով, կոչ արեց ապրել բնության հետ ներդաշնակ, առանց անտառը վնասելու, հաղարծինցիներին հորդորելով. «Կոչ եմ անում անջատել «Դրուժբաները» եւ միացնել միտքը»: Նա հայտարարեց, որ ինքը Հաղարծնին նվեր է բերել 140 հազար դոլարանոց դրամաշնորհային ծրագիր, որից կարող են օգտվել առանց բնությանը վնասելու տնտեսական գործունեություն նախաձեռնողները: 2-3 հազար դոլարանոց դրամաշնորհները կտրվեն անասնապահության, չորանոցների ստեղծման եւ այլ նպատակներով:

Դրանից մեկ օր հետո կազմակերպվել է գիշերով 21 ծառի ապօրինի հատումը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930