Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԵԿ. բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները

Սեպտեմբեր 20,2018 11:24

ՕԵԿ քաղխորհրդի հայտարարությունը Երևան քաղաքի ավագանու ընտրությունների շուրջ

Նախօրեին տեղի է ունեցել ՕԵԿ քաղաքական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքը: Քարոզարշավը գնահատելով բաց և մրցակցային, մտահոգություն արտահայտելով հակաքարոզչության առանձին դրսևորումների կապակցությամբ, այդուհանդերձ Օրինաց երկիրը արձանագրում է, որ բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերն ու մոտեցումները:

Կուսակցությունը իր երախտագիտությունն է արտահայտում բոլոր լրատվամիջոցներին և լրագրողներին քարոզարշավի ակտիվ և համակողմանի լուսաբանման համար:

Կուսակցությունը իր խորին երախտագիտությունն է հայտնում նաև ՕԵԿ քարոզարշավին մասնակցած բոլոր քաղաքացիներին, մեր ընկերներին, աջակիցներին և համախոհներին և որ ամենակարևորն է մեր ժողովրդին և երևանցիներին` քարոզարշավին իրենց ակտիվ մասնակցության համար: Բոլոր քաղաքական ուժերին մաղթելով հաջողություններ առաջիկա մրցապայքարում, ցանկանում ենք ևս մեկ անգամ ընդգծել, որ Օրինաց երկիր կուսակցությունը, որպես հեղափոխությանն աջակցած քաղաքական ուժ առաջիկա ընտրությունները դիտարկում է իբրև կարևորագույն քաղաքական հանգրվան` անջնջելի դարձնելու համար հեղափոխության հաղթանակը: ՕԵԿ-ը եղել և մնում է համոզված կողմնակիցը երկրում արմատական բարեփոխումների իրականացման, երկրում իրականացված թալանի, կողոպուտի բոլոր մեղավորներին հայտնաբերելու և պատժելու, ինչպես նաև մարտի մեկի հանցագործությունը մինչև վերջ բացահայտելու գործում: Մենք նաև մեր անվերապահ աջակցությունն ենք հայտնում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որը կհանդիսանա կարևորագույն հենարան հետհեղափոխական Հայաստանում արմատական բարեփոխումների իրականացման համար:

ՕԵԿ մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մանվել says:

    Հերթական քամակ մտնոցին : Մարտի մեկի մեղավորներից ամենամեղավորը Հենց ՕԵԿ-ն ՝ որ ծախվեց պաշտոն ստացավ : Չեմ կարծում որ ժողովուրդը ձեզ ներել է: Վանաձորի դեպքում էլ նույնը արեցիք. կարմիր կովը իր կաշին չի փոխի;

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930