Առողջապահական կազմակերպություններին տարեկան պայմանագրերով պետպատվերի գումարների հատկացման սկզբունքը նախատեսվում է փոխել:
Պետպատվերի գումարները հաշվարկվում են ամեն տարեսկզբին` ողջ տարվա համար` հիմք ընդունելով նախորդ տարվա ընթացքում տվյալ կազմակերպության կողմից պետպատվերով մատուցված ծառայությունների ծավալը: Ներկայում աշխատանքներ են տարվում վերանայել այս մոտեցումը:
Բուժհաստատություններին պետպատվերը հատկացնելիս նախատեսվում է հիմք ընդունել ոչ միայն պետպատվերով, այլ վճարովի հիմունքներով մատուցված ծառայությունների ծավալը, քանի որ վերջինս տվյալ կազմակերպությունում մատուցվող ծառայությունների եւ դրա մասնագետների հանդեպ վստահության մասին է վկայում:
Քննարկվում է նաեւ հատկացվող պետպատվերի ծավալները կիսամյակային կամ եռամսյակային կտրվածքով վերանայելու հարցը:
ՀՀ առողջապահության նախարարություն