Այսօր ժամը 13:30-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը:
Սեպտեմբերի 23-ին Երեւանի ավագանու ընտրություններն են. ի՞նչ են առաջարկում թեկնածուները Երեւանը զարգացնելու, կոռուպցիայի դեմ պայքարի եւ մայրաքաղաքում բիզնեսին ավելի լավ պայմաններ առաջարկելու համար, արդյոք նախընտրական ծրագրերը կենսունակ են: Այս եւ այլ հարցեր ենք քննարկելու հաղորդման հյուրերի՝ «Լույս» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամի թեկնածու Դավիթ Խաժակյանի եւ «Երեւանի հանրություն» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Արմեն Հովհաննիսյանի հետ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ