Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային այգին բռնազավթել են

Սեպտեմբեր 20,2018 15:00

Ավագանու ու քաղաքապետի թեկնածուները նախընտրական ծրագրերում Երեւանի այգիները զվարճանքի օբյեկտներից բեռնաթափելու, կանաչ տարածքներն ավելացնելու, դրանք սոցիալական խմբերին հարմարեցնելու առաջարկներ են ներկայացնում, սակայն գրեթե բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում այս ոլորտի խնդիրները ընդհանրական են, ոչ հասցեական, մինչդեռ որոշ այգիներում օբյեկտներ գրեթե չկան, կանաչ տարածքներ էլ` որքան ուզես: Հավանաբար թեկնածուների հասցեական լուծումները բացակայում են, քանի որ նրանք մեկ առ մեկ չեն այցելել ու ուսումնասիրել հանրային այգիների առանձնահատկությունները: Սունդուկյանի թատրոնի հարեւանությամբ գտնվող հանրային այգին արդեն քանի տարի է՝ պարզապես բռնազավթված է անհայտ կազմակերպության կողմից: Տարբեր հատվածներ ժապավենով պատված են, եւ քաղաքացիների մուտքն այնտեղ արգելված է:

«Սահմանախախտ» քաղաքացիներին հարեւան «էլիտար» շենքերի պահակը խստորեն զգուշացնում է` տարածքը լքել, հակառակ դեպքում միջոցներ կձեռնարկի, սակայն նա որեւէ փաստաթղթով չի հիմնավորում տարածքի «տերը» լինելու փաստը: Ի դեպ, հանրային տարածքում ժամանակին տեղադրված Լիպարիտ Մխչյանի արձանը եւս հայտնվել է «էլիտարի» բռնազավթած տարածքում: Լիպարիտ Մխչյանը Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղված պայքարի մասնակից է:


Լուսանկարները`
ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

19.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930