Լրահոս
Օրվա լրահոսը

«Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում

Սեպտեմբեր 20,2018 12:30

Երեկ «Նկարիչների միությունում» չինական շունչ էր զգացվում։ «Նոր Մետաքսի ճանապարհ» կոչվող ցուցահանդեսի բացումն էր, որը նվիրված է Նանկին քաղաքի գեղանկարչությանը եւ գեղագրությանը:

Ցուցահանդեսին ներկայացված էին ավելի քան 40 չինական ավանդական նկարչության եւ գեղագիտության աշխատանքներ։Նկարները ներկայացնում էին չորս տարբեր նկարիչներ՝ Պու Չունզոը, Վանգ Գանգը, Խու Խիաոփենգը եւ Լի Ջիանմինգը։

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին կազմակերպիչները, նկարիչների միության նախագահը, ինչպես նաեւ դասախոս, բանասիրական գիտությունների դոկտոր Սերգո Երիցյանը, ով նաեւ կազմակերպիչներից էր, հյուրերի թվում էր նաեւ Հայաստանում Չինաստանի դեսպան՝ Թիան Էրլուն։

Սերգո Երցյանը ներկայացրեց ցուցահանդեսում տեղ գտած նկարների կարեւորությունը, պատմեց Նանկին քաղաք իր այցի մասին:
«Սա հայ-չինական բարեկամության յուրօրինակ միջոցառում է, որը այցետոմս է մեր բարեկամների համար դեպի Հայաստան, հայ-չինական բարեկամությունը գալիս է դեռեւս մետաքսի ճանապարհի տարիներից։ Այդ բարեկամությունը ոչ միայն մետաքս տանել բերելու կամ ճանապարհը առեւտրով պահպանելու համար է եղել, այլեւ արվեստը փոխանցելու՝ այն արվեստը, որն եկել է վայելչագրության տեսքով, եկել է գրաֆիկայի տեսքով, եկել է նկարչական եւ այլ ձեւերի տեսքով»,- ասաց Սերգո Երիցյանը։
Խոսեց նաեւ Թիան Էրլուն:Նկարիչների միության նախագահ Կարեն Աղմանյանը նկարիչներին հանձնեց պատվոգրեր։Գեղանկարիչ Կ. Ղանդիլյանը պատասխանեց լրագրողների հարցերին, պատմեց իրենց՝ Նանկինի Մանկավարժական համալսարան այցի եւ այնտեղ իրենց ցուցահանդեսի մասին։

Ինքնատիպ լուսանկարների չինական հերիոգլիֆների ցուցահանդեսի բացումը տրված է, այն կշարունակվի երկու օր։

Սեփ. լր.

«Առավոտ»

19.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930