«Կոմպրոմատ են գտել Հայկի վրա, ասում են՝ տներ ունի, ավտո ունի, ավտոներ ունի, բա տներ ունի՝ աշխատել է, տներ է ստեղծել»,- այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսպես անդրադարձավ դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հասցեին հնչող քննադատություններին:
Նրա խոսքով՝ «Կարգին հաղորդումը 3 րոպե նայում ենք, ծիծաղից մեռնում ենք, ասում ենք՝ վա՜յ, էս ինչ լավ բան էր, ոչ մեկը չի ասում՝ էդ ո՞նց է ստեղծվում, քանի ժամվա, քանի տարիների աշխատանք ու տառապանք է, քանի անքուն գիշեր է, դուք սովորել եք, որ кто не работает, тот ест, բա չէ, ձեր նման, ծակ շալվարով գաք դառնաք պաշտոնյա, միլիարդատեր հեռանաք: Մենք ասում ենք՝ բա մենք էդ ենք ուզում, որ ՀՀ-ում լինի իրավիճակ, որ ոչ թե երբ մեկն իր աշխատանքով տներ է ունենում, զարմանանք, ասենք ո՜նց տուն ունի սա, տնե՜ր ունի, մենք ուզում ենք, որ ՀՀ-ում քաղաքացիները ունենան իրական հնարավորություն, աշխատեն քրտինքով, տներ առնեն, ավտոներ առնեն, քեֆ անեն, ուրախանան, բա էդ ենք ուզում: Բա քարոզարշավի առաջին օրն ասում եմ սա է Հայկ Մարությանի ընտրության առաջին պատճառը: Նախկին իշխանությունն ուզում էր, որ ժողովուրդը աղքատ լինի, որ գան այստեղ բրինձ բաժանեն, լավաշ բաժանեն, կոշիկ բաժանեն, մենք չենք ուզում մեր ժողովուրդը աղքատ լինի, ուզում ենք մեր ժողովուրդը հարուստ լինի, որ թքած ունենա ցանկացած իշխանության վրա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
նորէն ժողովուրդը ապուշի տեղ դնելու վարպետ մարտավարութեան օրինակելի նմոյշ մը
ախր, խնդիրը այն չէ որ մարդը հարստացել է, հալալ լինի իրեն
այլ, թէ նա հարստացել է, փաստօրէն այդ ալ կանուխ տարիքին, նախկին վարչակարգերու օրերուն, Սեւերի իշխանութեան ներքոյ
հետեւաբար, այն յեղափոխական հանկերգը թէ նախկին չար իշխանաւորները առիթ չէին տար որ իրենց անմիջական շրջապատից դուրս ոեւէ մէկը հարստանա, դա իրաւ չէ, եւ այս Մարութեանը կենդանի փաստն է որ դա իրաւ չէ
միւս կողմէն, նա հարստացել է նախկին վարչակարգերի օրոք, հետեւաբար, գոնէ՝ բաւարար յօլա գացած է անոնց հետ, որպէսզի իրեն թոյլ տան որ այդպէս ու ադքան, այդքան արագօրէն, փող եւ ինչքեր դիզէ
ուրեմն ինչի՞ս «յեղափոխականն է», նա !
ուրիշ մէկը չէի՞ն կրնար գտնել որ Փաշինեանին տեղակալը լինի մայրաքաղաքի Քաղաքապետարանում
Հենց դուք եք էտ մթնոլորտը ստեղծել երկրում, թե հնարավոր չի բիզնես անել, Սաշիկը ամեն տեղ փայա մտնում ամեն տեղ մոնոպոլիայա:
Բա ոնցա Հայկոյին ոչ մեկ փայ չի մտել, իշխանամետ ընկերությունում աշխատելա կողքիցել բիզնեսներա արել:
Հեղափոխությունից հետո միայն պեսոկն ու բանանն էժանացան, մնացած ապրանքները կամ թանկացան կամ նույնը մնացին դրանով ապացուցվեց որ իրականում միայն էտ ոլորտումեր մոնոպոլիա:
10-15տարի սուտ էիք խոսում:
Անասունների արտահանումնել ոնց որ առաձնապես չի աճել, այսինքն էլի սուտ էիք ասում, թե Սաշիկը խոչընդոտումեր փայեր մտնում: Ով որ ցանկություն ուներ ոչխարեր պահում ու հանգիստ վաճառումեր:
Սաշիկը միայն ոչխաչ չունեցողներիներ խանգարում: