Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքում «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ իրենց քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտնի արտահայտության՝ սեւ-սպիտակի մասին խոսեց: Նա նշեց, որ այդ բանաձեւը որոշակի հանգամանքների բերումով դարձավ որոշակի քաղաքական կարգախոս. «Ես ուզում եմ այս հարցում էլ լինել կատարյալ անկեղծ, որովհետեւ իրականում ինչից է ծագել այդ ամբողջը, որ «Իմ քայլը» դաշինքը ձեւավորվել է՝ որպես հեղափոխության ներկայացուցիչների ցուցակ, դաշինք: Ընտրարշավի ընթացքում այնպես է ստացվել, որ բոլորը կամ շատերը հանդես էին գալիս՝ որպես մի ուժ, որը դեռ այն գլխից հեղափոխության կողքին է եղել, պաշտպանել է, ընդհուպ հեղափոխություն է արել: Եկեք մի բան պայմանավորվենք՝ ՀՀ-ում հեղափոխություն արել է ժողովուրդը, ոչ մի քաղաքական ուժ հեղափոխություն չի արել:
Արդարացի է այն, որ եթե նույնիսկ սեւ-սպիտակի, հեղափոխականների եւ ոչ հեղափոխականների բաժանենք, շատ քաղաքական ուժեր հենց իրենք են իրենց դուրս դրել հեղափոխությունից, որովհետեւ այն ժամանակ, երբ որ մենք ասում էինք, որ պետք է դուրս գալ փողոց եւ թույլ չտալ, ապագան էինք քննարկում…երբ որ մենք տեսանք, որ այս մարդիկ հեղափոխության անունն են տալիս, կներեք, իմ անունն են տալիս, ասում են, որ մենք մի թիմ ենք, հետո գնում են բակերում սկսում են ՀՀԿ-ական ընտրակեղծարարների հետ բանակցել, թե ինչ կարող եք անել մեզ համար, մենք ասեցինք, որ այսպես շարունակել չի կարելի ու եթե սեւ-սպիտակից ինչ-որ մեկը դժգոհում է, առաջին հերթին մենք ենք դժգոհում, որովհետեւ դուք եք ձեր քայլերով ձեզ դրել եք մի դաշտում, երբ ուզում էիք վերակենդանացնել մեռյալ քաղաքական համակարգը:
Հիմա ես կարող եմ վստահ ասել՝ ձեզ տեսնելով եւ այս քարոզարշավը, որ այդ մեռյալ համակարգը վերակենդանացնելու բոլոր փորձերը ձախողված են եւ երբ որ քաղաքական պրոցեսին մասնակցող ուժերը դա հասկացան, սկսեցին ընտրարշավ անել, որովհետեւ հասկացան, որ իրենք պետք է խոսեն ոչ թե ՀՀԿ-ի հետ, այլ՝ ժողովրդի: Մենք ուրախ ենք, որ սեւ-սպիտակի մեր բանաձեւով բոլոր քաղաքական ուժերին ստիպեցինք ուղիղ եւ անկեղծ խոսել ժողովրդի հետ: Ոչ թե ժողովրդին կանչել սեփական ընտրական շտաբերի դիմացը հերթ կանգնելու, այլ իրենք են գնում ժողովրդի դուռը եւ խոսում ժողովրդի հետ, որովհետեւ հասկացել են, որ այս ընտրություններում միայն ու միայն ժողովուրդն է որոշում ընտրությունների արդյունքները: Միայն ժողովուրդն է որոշելու, ձեզ տված ոչ մի ձայն, ոչ մի քվե չի կորչելու: Եթե 10 օր առաջ, մի շաբաթ առաջ կարելի էր խոսել հակահեղափոխության եւ այս կարգի երեւույթների մասին, ես այսօր կարող եմ շատ հստակ ու վստահ ասել՝ ՀՀ հպարտ քաղաքացիներ, ձեր իշխանությանը ՀՀ-ում ոչինչ չի սպառնում եւ ոչինչ չի սպառնալու»:
Փաշինյանը խոսեց իր դեմ նոր խարդավանքների մասին. «Հիմա սկսել են մի նոր գործընթաց, հիմա էլ քաղաքական ուժերը, դժգոհ նրանից, որ մենք մերժում ենք, անընդհատ դա են ասում ՝ պարզ է ժողովրդավարություն, բայց եկեք պայմանավորվենք, էլի՝ ով ինչ, որտեղ, մենք ասում ենք՝ չունենք մենք ոչ մի բան պայմանավորվելու, որովհետեւ մեր պայմանավորվածությունը ժողովրդի հետ է եւ ՀՀ-ում հաստատված է ուղիղ ժողովրդաիշխանություն: Ժողովրդի թիկունքում ոչ մեկ ոչ մի պայմանավորվածության չի գալու: Հիմա տարօրինակ ու զարմանալի պրոցես է սկսել, հիշո՞ւմ եք, որ մայիսի 2-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց իմ վարչապետ ընտրվելուն, ես ամբիոնին մոտեցա եւ ասացի՝ այսօր ՀՀԿ-ն ինքնասպանություն գործեց: Հիմա այդ կուսակցության որոշ անդամներ, իհարկե, արտահայտվում են, խոսում են, ասում են հլը տեսեք հեսա ինչ ենք անելու, իրանց մնում է Սասունցի Դավթի օրինակով ասել՝ մի հատ ձեզ թափ տվեք, տենանք ձեր որ կտորը որ կողմը կընկնի: Դուք ընդհանրապես ՀՀ-ում… ախր Սերժ Սարգսյանին ասացի՝ դուք իրավիճակը սխալ եք գնահատում, չունեք ՀՀ-ում այն իշխանությունը, որի մասին ձեզ զեկուցում են: Գնաց, հաջորդ օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր ասում, հիմա ես այդքան առողջություն ունե՞մ, ժողովուրդ, ՀՀԿ-ականներին հատ-հատ էդ նույն բանը բացատրեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
«գնաց, հաջորդ օրն ասեց՝ Նիկոլը ճիշտ էր ասում »
Հայոց Պատմութեան ամէնէն հանելուկային, խորապէս խորհրդաւոր, առեղծուածային, տողերէն մէկն են, այդ խօսքերը…
ցաւալի է որ այդքան մակերեսային, նոյնիսկ պարզամիտ կերպով մեկնաբանուած է այդ արտայայտութիւնը, վերեւի ճառային պոռթկումին մէջ
սակայն հասկանալի է, քաղաքականութեան մէջ, պէտք է խօսիլ կատաղած ամբոխի լեզուով… դա է ճիշդը…