Այսօր տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն անդրադառնալով Հրազդանի քաղաքապետարանում հայտնաբերված չարաշահումներին, ասաց, որ ուսումնասիրությունները շարունակվում են եւ առայժմ չի կարող ասել, թե որքան չարաշահումներ են եղել, միայն ասաց, որ դրանք հատել են եռանիշ թվի սահմանը:
Հարցին, թե Հրազդան, Արմավիր, Կապան կամ Էջմիածին քաղաքներում, քրեական գործ քանի՞ դեպքում է հարուցված, պարոն Պապիկյանը պատասխանեց. «Կապանի մասով այս պահին չարաշահումներ արձանագրված չեն, խնդիրներ կան նաեւ Էջմիածին քաղաքում, պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրությունները այնտեղ ավարտել է, շուտով դրանց մասին համապատասխան տեղեկատվություն կտան, Արմավիր քաղաքում խնդիր էր առաջացել ջրամատակարարման հետ կապված, ոռոգման ցանցի հետ կապված, այնտեղ կային գեներատորներ, որոնք այդ պահին առկա չեն եղել վարչական վերահսկողության ուսումնասիրությունների ընթացքում, տնտեսավարողը պարզաբանել էր`այս պահին դրանք այլ տեղում են գտնվում, երեկվա դրությամբ արդեն իսկ համակարգը վերականգնված է, մնում է էլեկտրականության ու սնուցող միջոցների միացումը և համակարգի վերագործարկումը»:
Անդրադառնալով Մասիսի քաղաքապետի, որը սեպտեմբերի 17-ին գրավով ազատ արձակվեց, պաշտոնավարման նպատակահարմարությանը, հարցին, թե հանդիպե՞լ է Մասիսի քաղաքապետին, հորդորե՞լ է հրաժարական տալ, Սուրեն Պապիկյանն ասաց, որ չի հանդիպել, որպես նախարար իրավասու չէ նրա առաջ հրաժարականի պահանջ ներկայացնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ
«որպես նախարար իրավասու չեմ պահանջելու Մասիսի քաղաքապետի հրաժարականը »
այո… սակայն վարչապետը իրաւասու է մայրաքաղաքի քաղաքապետի հրաժարականը պահանջելու եւ ստանալու… եւ դեռ վրան ալ, փաստօրէն արգիլելու որ նրա կուսակցութիւնը նոր թեկնածու ներկայացնի…
պարզ է