Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Թեկնածուներն իրենց քարոզչական նյութերով կեղտոտել են մեր քաղաքի փողոցներն ու պատերը»

Սեպտեմբեր 19,2018 20:45

Երեւանի ավագանու անդամների ընտրություններին մասնակցող «Երկիր Ծիրանիի» քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն այսօր Կենտրոն վարչական շրջանում քարոզարշավ է անցկացնում:

Լրագրողների հետ զրույցում Փոստանջյանն անդրադառնալով դիտարկմանը, թե բոլոր ուժերի նախընտրական ծրագրերը նույնն են, ասաց՝ նույնը չեն. «Մենք ծրագրում ներառել ենք 19 դրույթ, սկսած՝ քաղաքի բաց եւ թափանցիկ կառավարումից, եւ ծրագիրն ավարտվում է աշխատատեղերի ստեղծմամբ:  Նշել ենք սոցիալական երաշխիքների մասին: Ես չեմ կարծում, որեւէ մեկը առաջարկել է այսպիսի ծրագիր, որը ներառում է նաեւ գործարանների բացում, աշխատատեղերի ստեղծում եւ այլ ոլորտներում փոփոխություններ: Դրանք ուրույն են, եւ միայն մեր ծրագրում եմ: Դրանք իրատեսական են»:

Հարցին՝ այս քարոզարշավում քաղաքական բանավեճ տեղի չունեցավ, ի՞նչն է պատճառը, Փոստանջյանը պատասխանեց՝ «Կարծում եմ որոշ քաղաքական ուժեր, նրանց ներկայացուցիչները պատշաճ կարգով չէին պատրաստվել, եւ չունեին այդ հմտությունները, որպեսզի ներկայանային բանավեճի Եվ բանավեճի մշակույթի բացակայությունը մեզանում, իհարկե, խոսում է, որ մենք, որպես ազգ, ժողովրդավար բանավեճի պատրաստ չենք: Այսինքն՝ բանավեճը պետք է ունենա իր մեջ հատուկ մշակույթի տարրեր, դրան պատրաստ չենք: Հասկանալի է, նույն թեկնածուները ոչ միայն քաղաքական գործիչները պատրաստ չեն եղել, այլ նաեւ մշակույթը մեզանում բացակայել է»:

Հարցին՝ դուք նույնպե՞ս պատրաստ չեք, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Ես պատրաստ եմ: Եվ խնդրել էի, որպեսզի բոլոր քաղաքական ուժերը ներկա լինեին, բանավիճեինք եւ լիներ հատուկ հեռուստաընկերություն, որը այդ պայմանները մեզ համար կստեղծեր, բոլորի համար հավասար կլինեին պայմանները, ժամանակը հավասարապես կլիներ, որպեսզի ծրագրերը ներկայացնեինք, եւ հմուտ վարող լիներ այդ բանավեճի»:

«Երկիր Ծիրանիի» առաջնորդն ասաց, որ այս քարոզարշավում մի շարք խախտումներ է նկատել, օրինակ՝ «Բոլորը խոսում են աղբից մաքրման մասին, բայց տեսում ենք՝ ինչպես են իրենց քարոզչական նյութերով կեղտոտել մեր քաղաքի փողոցներն ու պատերը, չնախատեսված վայրերում փակցրել պաստառները»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930