ՊՈԱԿ Գուգարքի անտառտնտեսությունից գրություն է ստացվել, որ Խնձորուտի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 58 տարբեր տրամագծի ծառեր և ճյուղեր: Ավելի ուշ անտառտնտեսության աշխատակիցները հայտնաբերեցին ապօրինի հատված ևս 10 ծառ:
Օրեր անց, ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ նշված ծառահատումները հնարավոր է կատարած լինի Վանաձորի բնակիչ Արսեն Մ.-ն:
Սեպտեմբերի 18-ին կասկածյալը Վանաձորի Ռուսթավի փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Գուգարքի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Արսեն Մ.-ն սեպտեմբերի 9-ից 12-ը նշված տարածքից, միայնակ, բենզասղոցով հատել է տարբեր տեսակի ու տրամագծի 68 ծառ: 58 ծառի փայտանյութն իր «ՎԱԶ-2121» մակնիշի մեքենայով տեղափոխել է Իջևան, իսկ սեպտեմբերի 15-ին, երբ ընկերների հետ, նրանց «ՈւԱԶ» և իր «ՎԱԶ-2121» մեքենաներով գնացել են նշված տեղանք, որպեսզի մնացած 10 ծառի փայտանյութը նույնպես տեղափոխեն, նկատել են անտառտնտեսության աշխատակիցներին և դիմել փախուստի:
Բնությանը պատճառած վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ Ոստիկանություն