Yerkir.am. Երեկ Հանրապետության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։
Yerkir.am-ի հետ զրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտնեց, որ Քոչարյանը չի մասնակցելու, նաև ընդգծեց, որ այդ հրավերը ոչ այլ ինչ է, եթե ոչ` կեղծավորություն:
«Փաշինյանը և նրա վարչակազմը նախագահ Քոչարյանին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակն են, և ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գործընթացում: Հիմա, Անկախության տոնին ընդառաջ, փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում: Սա պարզապես երեսպաշտություն է»,- հայտարարեց նա:
նոյնիսկ եթէ այդպէս է, պէտք է որ մասնակցէր առարողութեան