Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում

Սեպտեմբեր 19,2018 18:30

2018թ.-ի սեպտեմբերի 15-ին ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում կրկին կատարել է նույնասեռական անձանց իրավունքների սահմանափակման վերաբերյալ գրառում:

Սա առաջին անգամը չէ, որ Արա Զոհրաբյանը հանդես է գալիս նման հայտարարություններով և դրանք շատ հաճախ ուղեկցվում են վիրավորական արտահայտություններով:

Փաստաբանների պալատի ղեկավար Արա Զոհրաբյանին հարկ ենք համարում հիշեցնել, որ խտրականության արգելքը նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ օրենսգրքերով և ՀՀ օրենքներով, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք կոնվենցիաներով, Դաշնագրերով և համաձայնագրերով, որոնք վավերացվել են ՀՀ-ի կողմից:

 

Քիչ չեն նաև մեր երկրին տրված հանձնարարականներն ու առաջարկությունները, որոնք պետք է ի կատար ածվեն առաջիկա տարիների ընթացքում․

Ավստրիա– արգելել սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականությունը և ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը,

Ալբանիա– մարդու իրավունքների ոլորտում խտրականության դեմ պայքարի ուղղությամբ ծրագրերի և քաղաքականության մեջ մշակել գենդերազգայուն մոտեցում,

Արգենտինա- մշակել և ընդունել կանանց, ինչպես նաև ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության դեմ պայքարի վերաբերյալ համապատասխան օրենսդրություն,

Սլովենիա– Ապահովել ԼԳԲՏ անձանց արդյունավետ պաշտպանությունը խտրականությունից,

Ֆրանսիա– Խտրականության բոլոր ձևերի դեմ պայքար, այդ թվում սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով,

Կանադա– ընդունել սեռական կողմնորոշման հիմքով խտրականության վերաբերյալ հստակ օրենսդրություն,

Չիլի– արդյունավետ միջոցներ ձեռնարկել, ապահովելու համար, սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բոլոր ձևերը,

Իսպանիա– փոքրամասնությունների նկատմամբ ատելության հրահրման քարոզչության դեմ պայքար, հատկապես ԼԳԲՏԻ անձանց, կրոնական փոքրամասնությունների, ՄԻԱՎ-ով ապրող և հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության դեմ օրենսդրական փաթեթի ընդունում, այդ թվում պետական կառավարման ոլորտում,

Ուրուգվայ– համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի ԼԳԲՏԻ անձինք չենթարկվեն խտրականության ոչ միայն օրենքով, այլև գործնականում,

Ավստրալիա– պատկան մարմինների և իրավապահ մարմինների պատշաճ ուսուցում՝ ԼԳԲՏԻ մարդկանց դեմ հարձակումների մանրակրկիտ և օպերատիվ քննություն իրականացնելու համար):

 

Այսպիսով, ամփոփելով վերոգրյալը, «Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ -ն հիշեցնում է, որ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է մտքի, խղճի և կրոնի ազատությունը, կարծիքի արտահայտման ազատությունը, հավաքների ազատությունը և իրավական տեսակետ հայտնող յուրաքանչյուր անձ ՀՀ-ում պետք է առաջնորդվի օրենքի առջև ընդհանուր հավասարության, խտրականության արգելքի, մասնավոր և ընտանեկան կյանքի, պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության սկզբունքներով, այլապես վերջիններիս արտահայտություններն ու գործողությունները կարող են հանգեցնել քրեական պատասխանատվության:

Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ

Արա Զոհրաբյանի գրառումը.

«ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿՈՒ ԿԱՐԵՎՈՐ ՀԱՐՑ

  1. Պետք է օրենքի մակարդակով արգելել երեխաների առողջությանը, լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը սպառնացող (այդ թվում՝ ոչ բնական սեռական հարաբերությունների վերաբերյալ) քարոզչությունը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Handyside v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ և Hertzberg v. Finland գործով 1982թ. որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու և իրացնելու հարցերում՝ նշելով, որ առկա չեն համընդհանուր չափորոշիչներ արարքների բարոյականության որակման համար:

ՄԻԵԴ-ը նշել է, որ եթե անձնական կյանքի անձեռնմխելիության առումով անձն ունի լայն իրավունքներ, որոնք պետությունը չպետք է խախտի, այդ թվում՝ սեռական կողմնորոշման կապակցությամբ, ապա սեռական կողմնորոշման հարցերի հանրային քարոզչության և արտահայտման այլ ձևերի մասով պետությունն իրավունք ունի միջամտել՝ հանրային բարոյականության և այդ թվում երեխաների շահերից ելնելով:

ՄԻԵԴ-ը սահմանել է, որ չափահասների՝ սեռական կյանքի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու իրավունքն ստորադասվում է երեխաների բարոյական դաստիարակության ապահովման շահին:

Ընդ որում, նմանատիպ որոշում ունի նաև ԱՄՆ-ի գերագույն դատարանը United States v. Windsor գործով (2013թ.): 2. …»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930