Սեպտեմբերի 19-ին, ժամը 13.30-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ):
Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է:
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Օրեր շարունակ գնդակոծւում էին ՀՀ սահմանամերձ գիւղերը եւ սա մի վայրում, որը (պայմանական ասած) հակամարտութեան գօտի չէ: Հայաստան-Ադրբեջան սահմանը միջազգայնօրէն (այդ թւում՝ Ադրբեջանի կողմից) ճանաչուած սահման է: Այսօր (եւ նաեւ նախկինում) այդ գօտում զոհ ունենք:
Ցաւօք սրտի, սա Ադրբեջանի պատասխանն է Նիկոլ Փաշինեանին:
Ուզում եմ նշել, որ այստեղ մե՜ծ թերացում ունի ՀՀ ԱԳՆ-ն, հէնց թէկուզ միայն ՀԱՊԿ-ի մասով կամ նրա վարած կովկասեան եւ միջին-արեւելեան քաղաքականութեան մասով:
Ես չեմ ուզում նախընտրական այս շրջանում մեր (յիրաւի) ժողովրդավար կառավարութեան սխալներն ի ցոյց դնել, բայց կենսական բարեփոխումները ու լուծումները թէ՛ պաշպանութեան, թէ՛ ռազմավարական նշանակութեան գիտակրթական ուղղութիւնների եւ թէ՛ դիւանագիտութեան ասպարէզներում ու-շա-նու-մ են: Դրա համար երկու պատճառ կայ՝ (1) Այս անպիտան ԱԺ-ն դեռ չի ցրուել եւ (2) Նիկոլ Փաշինեանի կադրային քաղաքականութիւնը երբեմն մտահոգիչ է: