Լրահոս
Օրվա լրահոսը

«Բակային տարածքները զավթած դղյակները պետք է քանդվեն». Հովսեփ Խուրշուդյան

Սեպտեմբեր 19,2018 17:50

«Ազգային ժողովի այգին վերադարձրեք հանրությանը, հանեք այդ պարիսպները: Գուցե այս հարցում Կառավարության աջակցությունն է պետք, բայց մենք պնդելու ենք դա»,-«Երեւանը եւ մենք» խորագրով հանրային քննարկման ժամանակ այսօր հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ավագանու անդամ Հովսեփ Խուրշուդյանը:

Հիշեցնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին:

Հովսեփ Խուրշուդյանն ընդգծեց, որ «Ժառանգությունը» դեռ տարիներ առաջ է Երեւանի ավագանիում պնդել նշյալ ծրագիրը, սակայն մեծամասնություն չի ունեցել. «Իշխող ուժն անգամ ամենափայլուն նախագիծն էր սաբոտաժի ենթարկում, միայն թե՝ քո հեղինակությունը քաղաքացիների շրջանում չբարձրանար»:

Հովսեփ Խուրշուդյանի բնորոշմամբ՝ բակային տարածքները եւս պետք է «ազատագրվեն» եւ հանձնվեն բնակիչներին. «Այն բնակիչները, որոնք բակային տարածքներում ինչ-ինչ ճանապարհներով շինություններ ունեն, պետք է փոխհատուցում ստանան՝ դրանք ազատելու դիմաց: Մենք առաջարկում ենք կառուցել ստորգետնյա հատվածով բազմահարկ ավտոտնակներ եւ այդ կերպ մեծ տարածություն խնայել: Կարծում եմ՝ դրա համար արժի բյուջեից հատկացումներ անել»:

Ավագանու թեկնածուի խոսքով՝ շատ բակային տարածքներում սեփական տներ են կառուցված. «Դրանք դղյակներ են: Թեեւ դրանք օրինական են, եւ շատ դեպքերում գիտենք՝ ո՞ւմն են, բայց պետք է քանդվեն: Դրանց տեղում պետք է խաղահրապարակներ եւ փոքրիկ զբոսայգիներ լինեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930