«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 20-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00 դադարեցվելու է Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 2/9, 33/1, 45/7, 49, 53 հասցեների բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը:
Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Հասարակայնության հետ կապերի ծառայություն