Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան, տիկին՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական գործընթացները, մասնավորապես՝ Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման գործընթացը, ժողովրդավարության խորացման, անցումային շրջանում պետական կառավարման եւ արդարադատության խնդիրները, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության ներկա վիճակը:
Հայ Ազգային Կոնգրես