Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խնդիր, որ անտեսել են բոլորը

Սեպտեմբեր 19,2018 16:09

Երեւանի ավագանու սեպտեմբերի 23-ի ընտրությանը մասնակցող կուսակցություններն ու դաշինքները իրենց նախընտրական ծրագրերում խոսում են աղբահանությունից, ջրամատակարարումից եւ գազամատակարարումից, համատիրություններից, տրանսպորտից, փողոցներից եւ այլ խնդիրներից: Կա մի հարց, որ անտեսված է բոլորի ծրագրերում: Քաղաքը ղեկավարելու հայտ ներկայացրած քաղաքական միավորներից շատերը նշում են, որ քաղաքային տրանսպորտի վարորդների աշխատանքային պայմանները նվաստացուցիչ են: Ոչ ոք չի ասում, որ «Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքային տրանսպորտում եւ փոխադրամիջոցներում ծխելն արգելված է, բայց ուղեւոր փոխադրելիս չի ծխում 100 վարորդից մեկն ու պետք է շտկել վիճակը: Եթե գծատերը նվաստացնում է վարորդին, դա չի նշանակում, որ վարորդը պիտի օրենք խախտի ու նվաստացնի ուղեւորին:

2017-ի փետրվարին կառավարությունն ազդարարեց «Մաքուր Հայաստան» ծրագրի մեկնարկի մասին: Երեք ամիս անց, տեսնելով Երեւանում քաղաքային տրանսպորտի ծխող վարորդների չնվազող քանակը, գրեցինք, որ ծխող վարորդներին կարգի չհրավիրելով, իր պարտականություններում թերանալով՝ քաղաքապետարանը ամեն օր Երեւանի փողոցներում ավելացնում է 20 000 սիգարետի մնացորդ, 8-10 կգ սիգարետի մոխիր ու հազարավոր դատարկ տուփեր: Ուրեմն, ով էլ դառնա Երեւանի քաղաքապետ, որ կուսակցությունն ու դաշինքն էլ նրան սատարի, անհնար է ունենալ մաքուր, անվտանգ, կանաչ, առողջ, հարմարավետ, ակնահաճո Երեւան, եթե վարորդները շարունակելու են ղեկին ծխել եւ մոխիրը, սիգարետի մնացորդներն ու դատարկ տուփերը լցնել Երեւանի փողոցներ:

Հուսանք՝ վարորդների արժանապատվությամբ մտահոգ ուժերը կմտածեն նաեւ ուղեւորների առողջության, արժանապատվության, Երեւանի մաքրության մասին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Որպսզի վարորդները ղեկին չծխեն,նրանց պետք է տուգանել և որոշ ժամանակ ներել այդ տուգանքները…..

  2. Նարեկ says:

    Տուգանել՝ ԱՅՈ, բայց ինչու ՆԵՐԵԼ???? Որ էլի ծխեն ու վտանգեն ուղեւորի առողջությունը???

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930