Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհատ տաքսիստներին հարկերից ազատելը չի բերի սակագների նվազման. «Վարորդի ընկեր» ՀԿ ղեկավար. «Ա1+»

Սեպտեմբեր 19,2018 16:02

Անհատ տաքսիստներին հարկային պարտավորություններից ազատելը չի բերի տաքսի ծառայության սակագների նվազման: Այս կարծիքին է «Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության ղեկավար Տիգրան Քեյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է, որ անհատ տաքսիստները կարող են ամբողջությամբ ազատվել հարկային պարտավորություններից: Այժմ կառավարությունը քննարկում է Հարկային օրենսգրքի փոփոխությունը:

Փաշինյանի խոսքով, նախաձեռնությունը կարող է նպաստել տաքսիների սակագների նվազմանը:

«Որոշումը դրական կլինի այնքանով, որ անհատ տաքսիստները հարկային պարտավորություններ չեն ունենա, պարբերաբար չեն ենթարկվի տույժ ու տուգանքների: Սակայն մինչ այս էլ անհատ տաքսիստների մեծ մասը հաշվառված չէր ու չէր էլ վճարում այդ հարկերը, այդ պատճառով էլ, չեմ կարծում, որ սակագնի վրա ազդեցություն կունենա: Այսինքն՝ հարկեր չվճարելը չի հանգեցնի եկամտի աճին, քանի որ մեծ մասը այդ հարկերը մինչ այս էլ չի վճարել:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930