Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ եք ընդունել, որ դատավորները նոր չէ, որ ցուցումներ են ստանում իշխանությունից. Բաղրամյան 26-ից. հարց՝ Կոստանյանին

Սեպտեմբեր 19,2018 14:58

Այսօր արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստի առնչությամբ ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստն էր: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում հարցին՝ կարո՞ղ եք ընդունել, որ արդար դատաքննության իրավունքի խախտումները Հայաստանում Քոչարյանի գործով ի հայտ չեկան, ձեր դատախազության տարիներին ունեցել ենք շատ լուրջ խնդիրներ, այսօր էլ նախկին դատավորները խոստովանում են, թե ինչպես են ցուցումներ ստացել գործադիր, բարձրագույն իշխանությունից, կարո՞ղ եք ընդունել, որ սա նոր երեւույթ չէ մեզանում՝ հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը պատասխանեց. «Ես կարող եմ հետեւյալ փաստն արձանագրել, որ դատական իշխանության անկախության երաշխավորումը եւ անհրաժեշտությունը միշտ եղել է՝ սրանից 10 տարի առաջ էլ, 15 տարի առաջ էլ, հիմա էլ: Ես բազմիցս եւ որպես գլխավոր դատախազ, եւ որպես պետության ներկայացուցիչը ՄԻԵԴ-ում, խոսել եմ այդ մասին հրապարակային, որ մենք դատավորների անկախության, դատավորների նկատմամբ որեւէ ճնշում գործադրելը բացառելուն ուղղված միջոցներ ձեռնարկենք: Իհարկե, խնդիրը նոր չէ, նոր չէ դատական իշխանությունը անկախության ապահովագրելու տեսանկյունից: Մեր խնդիրն է, որ այս դեպքում կոնկրետ առարկայական, այսինքն, ապօրինի ձայնագրությամբ փաստվում է նման հավանականությունը, մենք չգիտենք՝ դա ապօրինի միջամտություն արդյունքում կդառնա՞, թե՞ ոչ: Մենք դատավճիռ չենք հրապարակելու, հրապարակելու ենք մեր եզրակացությունը, իսկ նախաքննության մարմինը գնահատական կտա կոնկրետ գործողությունների եւ կոնկրետ ազդեցության հետ կապված, մենք էլ մեր գնահատականը կտանք: Դրա համար մենք չկենտրոնացանք կոնկրետ գործի վրա, ընդլայնեցինք մեր մանդատը՝ գաղտնալսումներ ապօրինի իրականացնելու հետ կապված»:

Լրագրողները եւս մենք անգամ հստակեցրեցին՝ դուք կոնկրետ ընդունո՞ւմ եք, որ այն ժամանակ էլ դատավորների վրա ճնշումներ են եղել, կարգադրում էին դատավորներին Բաղրամյան 26-ից, թե ինչ որոշում պետք է կայացնեն՝ Կոստանյանը պատասխանեց. «Դուք որպես լրագրող, կարող եք նման հետեւության գալ, ես չեմ կարող ինձ նման շռայլություն թույլ տալ, իմ մասնագիտության փաստով պայմանավորված՝ նման գնահատականներ տամ՝ առանց փաստերի: Եթե կան նման դեպքեր, ապա պետք է պատժվեն: Եթե եղել են նախկինում նման դեպքեր, ես չեմ բացառում, բայց պետք է լինի փաստարկված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930