Տրնավայում այսօր ավարտվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանցի ըմբիշ Արարատ Մանուչարյանը սփոփիչ գոտեմարտում հանդիպեց ճապոնացի Կազուկի Յաբեի հետ Մեր մարզիկը գորգում ակտիվ էր եւ առաջին մրցափուլում մեկ միավորի առավելություն ուներ: Նա նույն ոճով սկսեց նաեւ երկրորդ մրցափուլը, սակայն, երբ «հավաքել էր» ճապոնացու ձեռքերը եւ անընդհատ առաջ էր գնում, մրցավարը որոշեց, որ հայ ըմբիշը պասիվ է: Ճապոնացին նույնպես մեկ միավոր ստացավ (համարժեք միավորներ ունենալու դեպքում հաղթանակը շնորհվում է վերջինն այդ միավորը ստացած ըմբիշին): Գոտեմարտն ավարտվեց 1:1 հաշվով ու Արարատ Մանուչարյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հեռանկարից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ