Լրահոս
Օրվա լրահոսը

Չեն ասում՝ մենք այլեւս քաղաքական ուժ ենք ուզում դառնալ, ի՜նչ «կրակել-մրակել». «Հայոց աշխարհ»

Սեպտեմբեր 19,2018 12:24

Հետաքրքիր էր «Սասնա ծռերի» մեկ այլ ներկայացուցչի՝ Արեգ Կյուրեղյանի արձագանքը ոչ պակաս ուշագրավ այն հարցին, թե՝ իրենց եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ անջրպետ կա՞ արդյոք, եւ հնարավո՞ր է, որ մի օր էլ նրա ուղղությամբ կրակեն: Արեգ Կյուրեղյանն մասնավորապես պատասխանեց, թե՝ «Նրանք, որոնք ասում են՝ «Սասնա ծռերը» կկրակեն Նիկոլի ուղղությամբ, նրանք վարկաբեկում են Նիկոլին»:

Ինքնատիպ է, այնպես չէ՞: Չեն ասում՝ մենք այլեւս քաղաքական ուժ ենք ուզում դառնալ, ի՜նչ «կրակել-մրակել»: Դա դեռ իր հերթին: Ըստ Կյուրեղյանի ասածի, ստացվում է, թե կրակելու մասին խոսողները վարկաբեկում են… Նիկոլ Փաշինյանին: Սաստիկ «սասնածռական» մոտեցում է:

Հա, ասում է նաեւ, թե իրենք հանցավոր կառավարության ուղղությամբ էին կրակում նախկինում: Այսինքն՝ ոստիկանական զորամասը գրոհով գրավելը, երեք ոստիկանի սպանության պատճառ դառնալը, դեռ մնացյալն էլ չհաշված, «հանցավոր վարչախմբի» դեմ կրակել էր:

Բայց ամենից հրաշագեղն այն է, որ «Սասնա ծռերի» ներկայացուցիչն ասում է, թե «մենք մեր աջակցությունը բազմիցս հայտնել ենք Նիկոլ Փաշինյանին, եւ նման կանխատեսումները բացառվում են»: Երեւի ցանկանում էր ասել՝ նման զարգացումները (կրակել եւ այլն) բացառվում են, բայց շրջանցենք դա: Այստեղ «բազմիցս Փաշինյանին աջակցություն հայտնելու» պահն է հատկանշականը:

Ընդամենը երկու տարի առաջ, երբ զինված խումբը ՊՊԾ գնդի ներսում արդեն կրակած վիճակում էր, նրանք այնպես էին աջակցում Նիկոլ Փաշինյանին, որ ներսից հեռախոսազանգերով հրահանգում էին իրենց դրսի կողմնակիցներին, թե՝ Նիկոլ Փաշինյանին աղբարկղը նետեք:

Հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում էլ, ի դեպ, զինված խմբի քարոզիչները, հատկապես՝ սոցցանցերում, ջանք ու եռանդ եւ բառեր չէին խնայում, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեն որպես «հանցավոր վարչախմբի» հետ համագործակցող կեղծ ընդդիմություն:

Տպավորիչ աջակցություն էր, ոչինչ չես ասի:

ՍԱՆԱՍԱՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930