ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը չի պլանավորում մասնակցել ՀՀ անկախության տոնի միջոցառմանը: Այս մասին yerkirmedia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը:
Հարցին՝ ինչ պատճառով, Արման Մուսինյանը պատասխանեց. «Բավարարվեք այսքանով»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հայտնել էր, որ ՀՀ երեք նախագահները հրավիրվելու են մասնակցելու Անկախության տոնակատարությանը: