Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասում ենք ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում Կարսը, Մուշն ու Արդահանը ետ բերելու խոստմանը. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 19,2018 12:06

Երեկ Զեյթունում ՕԵԿ-ականները խոստացել են հաղթելու դեպքում ստեղծել առանց կանխավճարի հիփոթեքով բնակարաններ ձեռք բերելու հնարավորություն, խոստացել են նվազեցնել կոմունալ վճարները, եւ այսպես շարունակ։

Առաջին հայացքից շատ գայթակղիչ է թվում, բայց պարզ չէ, թե ինչպես է իրագործվելու: Երեւանի քաղաքապետարանն ու ավագանին ո՛չ առեւտրային բանկ են, որ առանց կանխավճարի հիփոթեք տրամադրեն, ո՛չ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ նվազեցնի կոմունալ վճարները, ո՛չ էլ այնպիսի ահռելի մեծ բյուջե ունի համայնքը, որ սեփական միջոցներով հոգա այդ խնդիրները։

ՕԵԿ-ն իհարկե միակը չէ. մեկ այլ քաղաքական ուժ էլ խոստանում է՝ եթե իրենց թեկնածուն ընտրվի քաղաքապետ, առաջնորդը սեփական միջոցներից գումարներ կներդնի ծրագրերի իրականացման համար, քանի որ տեղական բյուջեն սահմանափակ է, ներդրումներ կբերի՝ ու էլի մոռանալով, որ իրենք պետությունը չեն, եւ իրենց չի տրված պետական գործառույթներ։

Ի դեպ, քարոզարշավի ավարտին հաշված օրեր են մնացել, եւ հիմա սպասում ենք՝ ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում Կարսը, Մուշն ու Արդահանը ետ բերելու եւ, ընդհանրապես, Ծովից-ծով Հայաստանը վերականգնելու խոստմանը, երեւի սա էլ կա՛մ Րաֆֆի Հովհաննիսյանի «Ժառանգության», կա՛մ Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանիի» տիրույթում է։ Այնպես որ, սպասենք պոպուլիզմի նոր չափաքանակի։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930