Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ առնվազն երկու ուժ ակնարկում են, թե դուրս կգան նախկին պայմանավորվածությունների շրջանակից, Փաշինյանի թիմի ձեռքերը այլեւս ազատ են. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 19,2018 11:21

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող երկու ուժեր հանդես եկան ուշագրավ հայտարարություններով։ «Լույս» դաշին֊քի ներկայացուցիչ Արամ Սարգսյանը նախընտրական այս շրջանում «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթներում հնչած որոշ մտքերին անդրադառնալով հայտարարեց, թե «… Մտածեք, թե ո՞նց եք անելու արտահերթ ընտրության գնալուց։ Որովհետեւ թվարկածս ուժերը կանգնած են եղել ձեր կողքին եւ հայտարարել են, որ արտահերթ ընտրությունների կողմնակից ենք։… նույն սահմանադրական հանրաքվեն էլ Ազգային ժողով է գալու։ Ու էն մարդիկ, որ ձեզ մի անգամ օգնել են, կարող է՝ էլ չօգնեն»։

ԲՀԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը ավելի բաց հայտարարություն արեց. «Միանշանակ միանում եմ եւ կիսում իմ գործընկեր Արամ Զավենի Սարգսյանի երեկ հնչեցրած բոլոր մտահոգությունները։ Իհարկե, մտածելու ենք այդ մասին, եւ որեւէ մեկը հանկարծ մտքի ծայրով չանցկացնի, որ կարող է ժողովուրդ բերել Ազգային ժողով եւ չարտադրել, օրինակ, ինձ՝ Նաիրա Զոհրաբյանիս, քվեարկել մի բանի համար, որի համար ես չեմ ուզում։ Ժողովուրդը մեկ անգամ մոբիլիզացվեց Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու համար, եւ եթե կարծում են, որ հեղափոխական բառաֆոնդը անընդհատ ասելով՝ «պառկեցնեմ ասֆալտին», «կտանք պատերին» եւ այլ անհասկանալի արտահայտություններով մարդկանց բերելու են, ԱԺ-ի վրա ճնշում գործադրեն, ասում եմ՝ չեք կարողանալու։ Եվ չեք անելու։ Այնպես որ, արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցը մենք դեռ կքննարկենք, եւ ինչ որոշում էլ որ կայացնենք, լինելու է մեր քաղաքական որոշումը, և որեւէ մեկի մտքով հանկարծ չանցնի, որ կարող է մեզ սպառնալ ժողովրդի մի հատվածով։ «Կբերեմ, կճնշեմ եւ կքվեարկեք»։ Ո՛չ։ Դուք անցել եք քաղաքակիրթ քաղաքական մշակույթի ու հարաբերությունների բոլոր սահմանները»,- երեկ tert.am-ին տված հարցազրույցում էլ ասել է Նաիրա Զոհրաբյանը։

Առաջին հայացքից սա սպառնալիք է Փաշինյանի թիմի հասցեին։ Բայց՝ միայն առաջին հայացքից։ Իրականում սա հիանա|ի հնարավորություն է այդ թիմի համար վերջնականապես հստակեցնել իր հարաբերությունները՝ այսպես կոչված կոալիցիայի իր գործընկերների հետ ունեցած նախկին պայմանավորվածությունները ուժը կորցրած ճանաչելու համար։ Ո՞րն է խնդիրը։ Թավշյա հեղափոխության օրերին, երբ ակտիվորեն քննարկվում էր անմիջապես ԱԺ-ն ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, որոշում կայացվեց այն հետաձգել։  Դա ուներ երկու հիմնական պատճառ։

Նախ, կստեղծվեր մի իրավիճակ, երբ Հայաստանում որոշ ժամանակ չէր լինի ոչ վարչապետ, եւ ոչ էլ խորհրդարան, ինչը կարող էր կազմալուծել պետական համակարգը։

Երկրորդ պատճառն այն էր, որ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելուն աջակցած, կամ ավելի հստակ ասած՝ չխոչընդոտած ուժերը, ինչպես նաեւ՝ արտախորհրդարանական ուժերը հնարավորություն ունենան ադապտացվել նոր իրավիճակին եւ կարողանան հավուր պատշաճի նախապատրաստվել ընտրություններին։ Հակառակ դեպքում, եթե ընտրությունները անցկացվեին, ասենք, ամռանը, ապա Նիկոլ Փաշինյանի թիմը նոր կազմավորվող խորհրդարանում կունենար 90 տոկոսից ավեյի ձայն, ինչը անթույլատրելի էր։

Իսկ հիմա, երբ առնվազն երկու ուժ ակնարկում են, թե դուրս կգան նախկին պայմանավորվածությունների շրջանակից, Փաշինյանի թիմի ձեռքերը այլեւս ազատ են, եւ հենց իրենք կարող են պաշտոնապես նախաձեռնել այդ պայմանավորվածությունների չեղարկումը։ Այլ կերպ ասած, Փաշինյանի թիմը կարող է հենց վաղվանից էլ պաշտոնապես սկսել ԱԺ-ի լուծարման գործընթացը եւ չկաշկանդվել նախկհն պայմանավորվածություններով։ Ինչ ձեւով՝ դա արդեն էական չէ։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930