Լրահոս
Օրվա լրահոսը

 ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում. «Ժամանակ»

Սեպտեմբեր 19,2018 10:31

Թեև Հանրապետական կուսակցությունը չի մասնակցում Երևանի ավագանու ընտրությանը, թերևս լիովին հասկանալի պատճառներով, այդուհանդերձ այդ ընտրությունը անկասկած ստուգարք է նաև ՀՀԿ-ի համար: Ընդ որում՝ ամենևին պատահական չեն խոսակցություններն այն մասին, որ ՀՀԿ-ն կարող է աջակցել այս կամ այն ուժին, թեկնածուին: Խնդիրն այն է, որ այստեղ հնարավոր մոտիվացիան երկկողմ է:

Մյուս կողմից, սակայն, այդ ուժը կանգնած է ոչ միայն, այսպես ասած, բարոյա-քաղաքական ռեաբիլիտացիայի բավականին բարդ, համենայնդեպս առայժմ անլուծելի թվացող խնդրի առաջ: Բանն այն է, որ այդ խնդրի առկայությամբ առավել ևս ՀՀԿ-ի համար կարևոր է դառնում, թե կազմակերպական ինչ սխեմաներ են պահպանվում և որքանով է մնացել դրանց կենսունակությունը: Ի վերջո, դրանք են լինելու խորհրդարանի ընտրությանն անցողիկ շեմի հույսը: Ահա այդ տեսանկյունից էլ ՀՀԿ-ն Երևանի ավագանու ընտրությանը մի կողմից փորձում է գույքագրել իր ռեսուրսները, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպիսին է դրանց ներկայիս ներուժը:

Դա է պատճառը, որ ՀՀԿ-ն գործնականում այս կամ այն կերպ ռեսուրսային ներգրավվածություն ունի մասնակից գրեթե բոլոր կամ գրեթե բոլոր հիմնական ուժերի գործողություններում՝ այս կամ այն շերտում ներգրավված ռեսուրսներով: Ընդ որում՝ այդ ներգրավվածության մի մասը կարող է լինել ուղիղ քաղաքական համաձայնության արդյունքում, մյուս մասը՝ ավելի ցածր շերտերում, երբ ներգրավվածությունը կա՛մ չի հասնում քաղաքական ղեկավար շերտին, կա՛մ եթե հասնում է, ապա չի առաջացնում լուրջ դիմադրություն՝ նկատի ունենալով այն, որ այդ ներգրավվածությունը գործնականում չի առաջացնում վարկաբեկման քաղաքական խնդիր:

Այսպիսով, ձևավորվում է յուրօրինակ լռելյայն կոնսենսուս, երբ ՀՀԿ-ն մի քիչ-մի քիչ ռեսուրսներ է ծառայեցնում այլ ուժերին, մյուս կողմից՝ փորձարկում է իր ներկայիս կարողությունները՝ հասկանալու համար, թե արդյո՞ք դրանք բավարար են խորհրդարանի արտահերթ ընտրությանը

Արամ Ամատունի

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930