Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսին» «փռել են» ԺՈՒԿ-ի վրա

Սեպտեմբեր 19,2018 14:00

«Լույսին» ԺՈՒԿ-ի վրա են «փռել», «Լույսի» վրա էլ՝ Ռեֆորմիստներին:

Արշակունյաց փողոցում նախընտրական պաստառների համար նախատեսված ցուցատախտակի վրա թեեւ ազատ տեղ կար, սակայն որոշ պաստառներ մեկը մյուսի վրա էին փակցրել: Ի դեպ, վերջերս էլ «Իմ քայլը» դաշինքի թեկնածուին՝ Հայկ Մարությանին, «փռել էին» «Լույս» դաշինքի թեկնածու Արտակ Զեյնալյանի վրա, ու ճիշտ հակառակը՝ Զեյնալյանին՝ Մարությանի վրա: Այս թեկնածուները շատ արագ արձագանքեցին՝ միմյանցից ներողություն խնդրեցին:

«Կոչ եմ անում իմ համակիրներին, եթե անգամ նման բան տեսնեն, նույն կերպ չվարվել, չպատասխանել նույն կերպ, դադարեցնել նման պայքարի ձեւը»,- ասել էր Զեյնալյանը:
Այս փոխադարձ ներողություններից հետո էլ իրավիճակը չի փոխվել: «Լույսի» համակիրները շարունակում են յուրովի ծառայություն մատուցել՝ լավություն անել իրենց թեկնածուին. ամբողջությամբ ծածկել են «Ժողովրդավարական ուղի» կուսակցության թեկնածուի՝ Մանուել Գասպարյանի լայն ժպիտն ու պաստառը:
Ռեֆորմիստների քաղաքապետի թեկնածու Արտակ Ավետյանն էլ «Լույսի» թեկնածուների մի մասին է «ծածկել»:

Նման արարքը թեեւ օրենքով թույլատրելի չէ, սակայն Զեյնալյանն այդ առնչությամբ ասել էր. «Չեմ կարծում, որ այստեղ հնարավոր է հասնել վարչական պատասխանատվության, գործնականորեն անհնար է բացահայտել ու իրականացնել վարչական վարույթ, պատասխանատվություն»։ Ու այսպես պաստառ փակցնողները, հավանաբար՝ անգիտակցաբար, ոգեւորվեցին ու «թեւեր առան»՝ իրենց թեկնածուին ում վրա ուզում՝ «փռում են»:

Լուսանկարները՝ ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆԻ

«Առավոտ»

18.09.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    «ԵՐԵՎԱՆ ԼՈւՅՍԻ ՔԱՂԱՔ»:
    Երբ մի ամբողջ երկրի պաշտօնական ուղղագրութիւնը բոլշեւիկեան խեղագրութիւնն է …

    17 տառից 16-ը մեծատառ է գրուած, իսկ մէկը (Ււ)՝ փոքրատառ: Փաստօրէն Արտակ Զեյնալեանի դաշինքում հայերէն իմացող չկայ:

    Յ.Գ. Ֆրանսերէն բառ եմ գրում՝ gouvernementalisation: Հիմա պատկերացրէք սա մեծատառերով գրուած՝ GOuVERNEMENTALISATION. Նկատեցիք չէ՞, որ մի բան այն չէ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930