ԱԺ Ելք խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այն բոլոր քաղաքական ուժերը, պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը և կառավարության ծրագրին, դա չեն արել Նիկոլ Փաշինյանի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համար: Դա եղել է ժողովրդի պահանջը բոլորից: Եվ եթե հիմա ակնարկում են, որ կառավարությունը ԱԺ արտահերթ ընտրությունների հասնելու համար նրանց օգնությանն ապավինելու խնդիր ունի, չեն հաշվի առնում, որ արտահերթի հարցը հանրային պահանջ է, ոչ թե վարչապետի ցանկությունը: Հեղափոխությունը մի անձի դեմ չէր ու մի անձի համար չէ: Այլ կոռումպացված քաղաքական ու տնտեսական քանդվող համակարգերի կազմալուծման խնդիր է դրված: Այ հենց այս պահերին է առավել ակնառու երևում գաղափարական կուսակցությունների պակասը և իրական դերը»: