«Կարծում եմ` դա պարզապես նախընտրական շրջանով պայմանավորված տեղեկություն է, որով փորձում են ձախողում մտցնել մեր քարոզարշավի մեջ»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով մամուլում առկա տեղեկատվությանը, թե մինչեւ Երեւանի ավագանու ընտրությունները կամ դրանից հետո ՀՅԴ-ն պատրաստվում է լքել Նիկոլ Փաշինյանի համաձայնության կառավարությունը, որում ՀՅԴ-ն է եւ ԲՀԿ-ն, ասաց ՀՅԴ քաղաքապետի թեկնածու Միքայել Մանուկյանը:
«Երեւի թե նման բան չկա։ Օրակարգում այդպիսի բան չկա, չի եղել և դրա մասին առհասարակ չի խոսվել»,-նշեց Միքայել Մանուկյանը։
Լուիզա ՍՈւՔԻԱՍՅԱՆ