Սեպտեմբերի 18-ին հայտնի է դարձել, որ Ֆիզուլիի ուղղությամբ երեք օր առաջ «հայկական գնդակից» սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, 1999թ․ ծնված Գյանջայի Քապազ շրջանի բնակիչ Իբրահիմ Ջեյհուն օղլու Ալլահվերդիևը (İbrahim Ceyhun oğlu Allahverdiyev)։Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվակայքը։
Աղբյուրին զինծառայողի մահվան մասին տեղեկությունները հայտնել է նրա մորեղբայրը՝ նշելով, որ թաղման արարողությունը արդեն եղել է։
Լրատվակայքը դիմել է Քապազի շրջանի ՏԻՄ, որտեղից հայտնել են, որ զինծառայողի մահվան մասին տվյալներ չունեն։ Բացի այդ, Meydan TV-ի լրագրող Հեբիբ Մյունթեզիրը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ կան ևս մեկ զոհ ու մեկ վիրավոր, որոնց մասին մանրամասն տվյալներ չկան։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ռազմինֆո»-ի կայքում: